Գլխավոր տեղեկություն
Համար
N 59
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 1998 թվականի N 59

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունվարի 21-ի N 59 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ` ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) գործում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի սահմաններում և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է այդ ծրագրում սահմանված դրույթներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

2. Հանձնաժողովը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումն իրականացնում է ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալությունը (այսուհետև` գործակալություն):

4. Գործակալությունը ձեռնարկություններին գրանտների տրամադրման հարցերով հաշվետու է հանձնաժողովին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովը`

ա) հաստատում է ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի քաղաքականությունը.

բ) վերահսկում է ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացը.

գ) հաստատում է 25000 ԱՄՆ-ի դոլարից բարձր գրանտները.

դ) գործակալության տնօրենի ներկայացմամբ որոշումներ է կայացնում հանձնաժողովի հաստատած գրանտների ոչ նպատակային, անարդյունավետ օգտագործման, փոխհատուցման հետ առնչվող հարցերի վերաբերյալ.

ե) հաստատում է ձեռնարկություններին գրանտների տրամադրման վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները.

զ) գործակալությունից կարող է պահանջել և ստանալ նրա գործունեության վերահսկման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

է) հաստատում է ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի գործունեության վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները.

ը) հաստատում է ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի տարեկան ծախսերի նախահաշիվները.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը:

7. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

բ) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկների, բանկերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին.

գ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում.

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները.

ե) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ հանձնարարականներ է տալիս գործակալությանը:

8. Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքների պլանավորմանը, նիստերի օրակարգերի ձևավորմանը, հարցերի քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ.

բ) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

11. Հանձնաժողովի նիստերը կարող են հրավիրվել`

ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

բ) գործակալության տնօրենի առաջարկությամբ.

գ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` այն դեպքում, եթե հանձնաժողովի նախագահին նիստից հինգ օր առաջ ներկայացված է հանձնաժողովի որոշման նախագիծը:

12. Հանձնաժողովի նիստերի օրակարգերը ձևավորում է նախագահը` գործակալության տնօրենի ներկայացմամբ:

13. Հերթական նիստերի օրակարգերը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրվում են նիստից առնվազն մեկ օր առաջ:

14. Հանձնաժողովի նիստերը համարվում են իրավազոր, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են նիստին հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.04.2000, N 154 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան