ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 1998 թվականի N 77
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի փետրվարի 7-22-ը Նագանոյում կայանալիք 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Հաստատել 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստության և մասնակցության նպատակով հատկացնել գումար` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած նախահաշվի:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հավելված |
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ալեքսան Ավետիսյան | - ՀԱՕԿ-ի նախագահ (պատվիրակության ղեկավար) |
Հարություն Յավրյան | - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար |
Գագիկ Ներսիսյան | - ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի նախագահին ուղեկցող |
Արթուր Գևորգյան | - մարզական պատվիրակության ղեկավար |
Փոլ Վարադյան | - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին ուղեկցող |
Սամվել Խաչատրյան | - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի անդամ |
Յուրի Մամիկոնյան | - ՀԱՕԿ-ի պատասխանատու, օլիմպիական կցորդ |
Դավիթ Հարությունյան | - լեռնադահուկային մարզաձևի մարզիչ |
Ռուբեն Դավթյան |
- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սպորտվարչության ձմեռային մարզաձևերի պատասխանատու, մարզիչ, ՀԱՕԿ-ի անդամ |
Նաթելլա Հովասափյան | - ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար |
Գրիգոր Գրիգորյան | - բժիշկ |
Քսենյա Սմետանենկո | - գեղասահորդ (պարային զույգ) |
Սամվել Գյոզալյան | - գեղասահորդ (պարային զույգ) |
Մարիա Կրասիլցևա | - գեղասահորդ (սպորտային զույգ) |
Ալեքսանդր Չեստնիխ | - գեղասահորդ (սպորտային զույգ) |
Արսեն Հարությունյան | - լեռնադահուկորդ (ոլորավայրէջք) |
Ալլա Միքայելյան | - դահուկավազորդ (ազատ ոճ) |
Արմեն Ռաֆայելյան | - Ֆրիստայլ (մոգուլ) |
Վահե Վարդանյան | - ուսանող (միջազգային երիտասարդական ճամբար) |
Արևիկ Ղարիբյան | - ուսանող (միջազգային երիտասարդական ճամբար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ |