Գլխավոր տեղեկություն
Համար
N 614
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.1998-10.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1998

041.0614.30.12.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հարկային ապառքների կրճատման նպատակով.

1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման` օրենսդրությամբ սահմանված հերթականության խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
դեկտեմբերի 30-ի N 614 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհրդի

 

Ռ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Մ. Ալեքսանյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Գ. Նանագուլյան - Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար
Գ. Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
Հ. Քոչինյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար
Գ. Պողպատյան - Հայաստանի Հանրապետության կապի նախարար
Ֆ. Փիրումյան - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
Վ. Մովսիսյան - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Ա. Թումանյան - Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետ
Ռ. Ենգիբարյան - Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ
Բ. Ասատրյան - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
դեկտեմբերի 30-ի N 614 որոշմամբ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԺԱՄԿԵՏ

1

2

3

1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. հուլիսի 25-ի թ. 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում  գրանցում ստացած «ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումներին» համապատասխան ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում և արդյունքների մասին տեղեկանքների ներկայացում

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն

պարբերաբար, մինչև յուրաքանչյուր եռամսյակին (ամսվան)հաջորդող ամսվա քսաներորդ օրը

2. Խոշոր (20 մլն դրամից ավելի գումարով) ապառքատեր այն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոնց ապառքները գերազանցում են հաշվարկված հարկերի 20 տոկոսը:

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

 

01.02.98

3. Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հարկային կարգապահության ուսումնասիրում և հարկային ապառքների աճ թույլ տված ձեռնարկությունների տնօրենների հետ կնքված կոնտրակտների լուծարում և այդ ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման ընթացակարգերի հարուցման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ կապի նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98

4. Հողի հարկի և գույքահարկի գանձման աշխատանքներին օժանդակում և դրանց կազմակերպման կատարելագործման ուղիների վերաբերյալ առաջարկությունների  ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ

01.02.98

5. Քաղաքացիների հարկային ապառքների բռնագանձումը նրանց գույքի վրա տարածելու վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98

6. Կանխիկ դրամաշրջանառության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ

01.02.98

7. Բյուջետային ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում` դրանց ուշացումները բացառելու առումով, և այդ նպատակով «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն

01.02.98

8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների հարկային ապառքների մարման առանձնահատուկ մեխանիզմների մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ սեփականաշնորհման նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

 

01.02.98

9. Հարկատուների գույքի բռնագանձման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ հարկային տեսչություն

01.02.98