Գլխավոր տեղեկություն
Համար
N 596
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.01.1998-08.02.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.25/29
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1997 թվականի N 596
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածում «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ քաղաքաշինության նախարարություն 180 4 1»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 369 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
դեկտեմբերի 16-ի N 596 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է համակարգի պետական կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, շինարարական արդյունաբերության և շինանյութերի արտադրության, բնակարանային և կոմունալ տնտեսության, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառների (այսուհետև` բնագավառ) գործունեության կարգավորումը, դրանց հեռանկարային զարգացման ուղղությունների մշակումը.

բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենսդրական ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) բնակավայրերի զարգացման և վերականգնման քաղաքականության մշակումը.

դ) իր իրավասության սահմաններում ճարտարապետական ու շինարարական նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ, հանձնարարականներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը.

ե) բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բաժինների մշակումը.

զ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից բխող` Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նախագծերի սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման աշխատանքներին մասնակցելը.

է) քաղաքաշինության նպատակով հողամասերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումների համաձայնեցումը.

ը) տարածքային ճարտարապետական-քաղաքաշինական ծառայություններին մեթոդական օժանդակումը.

թ) քաղաքաշինության նպատակով օգտագործվող հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման երաշխիքների ստեղծման ապահովումը.

ժ) բնագավառի միասնական տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության տարածքում.

ժա) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության նպատակով կատարվող ինժեներաերկրաբանական, հետախուզական, բնակավայրերի միկրոսեյսմաշրջանացման, տարածքների ինժեներական պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման ապահովումը.

ժբ) քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի ու ստանդարտների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական (այդ թվում` գեոդեզիական և քարտեզագրական) գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողության կազմակերպումը.

ժգ) տնտեսական գործունեության առանձին տեսակների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.

ժդ) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքերի որոշումը.

ժե) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակման, իրականացման, ինչպես նաև տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների սահմանված կարգով պետական ընդունման ապահովումը.

ժզ) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծման և վարման ապահովումը.

ժէ) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման ու պարբերաբար թարմացման, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրիկ չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովումը.

ժը) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության, պաշտպանության, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների և քարտեզագրական նյութերի ապահովումը.

ժթ) քաղաքաշինության բնագավառի ազգային ժառանգության արժեքների վերաբերյալ փաստաթղթերի, նյութերի ժողովման ու պահպանման, այդ ուղղությամբ գիտական ուսումնասիրությունների անցկացման ապահովումը.

ի) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անունների միօրինականացման աշխատանքների կատարումը և համակարգումը.

իա) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների կատարումը և համակարգումը, պետական սահմանի դելիմիտացիոն և դեմարկացիայի աշխատանքներին մասնակցելը.

իբ) շինարարական և բնակարանային շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումը և դրանց գործադրման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

իգ) բնագավառին (այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպումն ու համակարգումը.

իդ) սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննության կազմակերպումը.

իե) սահմանված կարգով կապիտալ շինարարության պետական ծրագրերի մշակումն ու դրանց իրականացմանը մասնակցելը.

իզ) բնակարանային քաղաքականության (շինարարության) մեջ, բնակարանային տնտեսությունում առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

իէ) իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի տնտեսական քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

իը) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (բացառությամբ Երևան քաղաքի) մայրագծերով ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.

իթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

լ) իր իրավասության սահմաններում բնագավառի պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելը.

լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում ստանդարտացման և սերտիֆիկացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ղեկավարումը.

լբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմինների համապատասխան ծառայությունների, դրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.

լգ) բնագավառի ոչ պետական ձեռնարկությունների պետական բաժնեմասի կառավարումը.

լդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

5. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

6. Նախարարությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

7. Նախարարությունը`

ա) մյուս նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` բնագավառին վերաբերող հարցերի մշակման, կարգավորման ու լուծման համար.

բ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.

դ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, մշակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության տալու համար.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.

է) մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ը) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին` սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու, լուծարելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար.

թ) թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին` իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար.

ժ) իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը.

ժա) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը և դրանցում ներկայացված փաստերի վերլուծությունը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

8. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

9. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետև` նախարար), որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

10. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

գ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

դ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները.

ե) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

է) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և կոլեգիայի անհատական կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.

ժա) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներին.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.

ժգ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժդ) նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

11. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

12. Նախարարության կոլեգիան`

ա) իր նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման, համակարգի պետական կառավարման քաղաքականության մշակման ու ներդրման հիմնական, կարևորագույն և այլ հարցեր: Կոլեգիայի նիստերն անցկացվում են առնվազն ամսական մեկ անգամ.

բ) ընդունում է որոշումներ, որոնք կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, նախագծային ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, շինարարական արդյունաբերության և շինանյութերի արտադրության կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

14. Քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման ուղիները քննարկելու, քաղաքաշինական միասնական քաղաքականություն մշակելու, ինչպես նաև քաղաքաշինական կարևորագույն ծրագրերն ու նախագծերը, հանրապետական նշանակության կառույցների նախագծերը քննարկելու և դրանցից բխող հանձնարարականները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է քաղաքաշինական խորհուրդ` կազմված նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:

Քաղաքաշինական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թ.
դեկտեմբերի 16-ի N 596 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի աշխատակազմ

Ֆինանսատնտեսական վարչություն

Գիտատեխնիկական վարչություն

Քաղաքաշինության քաղաքականության վարչություն

Ճարտարապետական վարչություն

Քաղաքաշինական ծրագրերի վարչություն

Զարգացման և արտաքին կապերի վարչություն

Շինարարական ծրագրերի վարչություն

Շինարարական նորմաների վարչություն

Արտադրական վարչություն

Քաղաքաշինական գործունեության վերահսկողության տեսչություն

Լիցենզավորման կենտրոն

Բնակարանային քաղաքականության վարչություն

Կոմունալ քաղաքականության վարչություն

Գեոդեզիայի և քարտեզագիտության վարչություն

Հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարչություն

Կադրերի և հատուկ աշխատանքների բաժին

Իրավաբանական բաժին

Գործերի կառավարչություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.04.2000, N 218 08.05.2000, N 596
13.01.1999, N 15 08.02.1999, N 596
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան