ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1997 թվականի N 537
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով հետևյալ կազմով.
Խ. Հարությունյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Ալեքսանյան | - ՀՀ արդարադատության նախարար |
Գ. Գամազյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Ա. Դարբինյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Վ. Մովսիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Ս. Շահազիզյան | - ՀՀ բնապահպանության նախարար |
Ֆ. Փիրումյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար |
Վ. Ավանեսյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Մ. Վարդանյան | - ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետ |
Մ. Թոփուզյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ս. Օհանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ |
Կ. Խանգելդյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ագրարային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
Ա. Մելիքսեթյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության քաղաքաշինության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում.
ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, գիտահետազոտական հիմնարկների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների.
բ) աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակացանկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` լուծել աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական հարցերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |