Գլխավոր տեղեկություն
Համար
N 457
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.14/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1997 թվականի N 457
քաղ. Երևան

 

ՆԱԽԿԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 622 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 7/8 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գործունեության և շենքային պայմանների բարելավման նպատակով`

1. Ուժը կորցրած ճանաչել նախկին ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1988 թվականի հոկտեմբերի 31-ի «Մարքսի փող. N 18 շենքի ոչ բնակելի տարածությունը վերաբաշխելու մասին» N 622 կարգադրությունը և նախկին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի փետրվարի 16-ի «Երքաղգործկոմի մշակույթի վարչության Մ. Խորենացու փող. N 18 շենքի տարածքի վարձակալական պայմանագրի վերակնքման մասին» N 7/8 որոշումը:

2. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելու նշված կարգադրության և որոշման հիման վրա կնքված համապատասխան պայմանագրերը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` մշտական աջակցություն ցուցաբերել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գործունեությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան