Գլխավոր տեղեկություն
Համար
N 403
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 1997 թվականի N 403

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի սահմանման կապակցությամբ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին մարդահամար կազմակերպելու և անցկացնելու կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի N 453 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 172 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թ.
օգոստոսի 27-ի N 403 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Է. Աղաջանով - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար (նախագահ)
Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (նախագահի տեղակալ)
Վ. Ավանեսյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Է. Ղևոնդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետ
Խ. Բեզիրջյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ս. Հայրապետյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Մուսոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ
Ա. Շահինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Պ. Աքլիյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հատուկ համակարգերի և տեղեկատվության բաժնի վարիչ
Մ. Գևորգյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՏՀԳՀ ինստիտուտի տնօրեն
Վ. Խոջաբեկյան - ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ
Գ. Կիրակոսյան - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր
Խ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության վարչության պետ
Ռ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետարանի քարտուղար
Վ. Միրզոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ
Ա. Քալանթարյան - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
Վ. Բախշեցյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետի տեղակալ (քարտուղար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան