ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 1997 թվականի N 357
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 120 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 60-Մ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չի ընդունվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի 1992 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական ուսումնական հաստատությունների արտոնագրման (գործունեության թույլտվության) մասին» N 120 որոշումը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի նոյեմբերի 23-ի «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» N 60-Մ հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|