Գլխավոր տեղեկություն
Համար
N 357
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.09.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 1997 թվականի N 357
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 120 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 60-Մ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չի ընդունվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը`

 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիայի 1992 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական ուսումնական հաստատությունների արտոնագրման (գործունեության թույլտվության) մասին» N 120 որոշումը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի նոյեմբերի 23-ի «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» N 60-Մ հրամանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում ոչ պետական հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի մասին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան