Գլխավոր տեղեկություն
Համար
N 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.21/8
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 1997 թվականի N 124
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուժը կորցրած ճանաչել`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 403 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների առանձին աշխատողների աշխատավարձերին հավելումներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի N 403 որոշման N 1 հավելվածի փոփոխման մասին» N 603 որոշման 2-րդ կետը.

որոշման հավելվածի`

«Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.

«Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին շնորհված որակավորման դասերի և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.

«Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության աշխատողներին շնորհված դասային և հատուկ կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.

«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում աշխատողներին շնորհված հատուկ կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.

«Զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը և զինվորական ծառայության ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան