ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1996 թվականի N 638
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՅՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային, ինչպես նաև դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակի սահմանման և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվարկման կարգի հաստատման մասին» N 311 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՅՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային, ինչպես նաև դատական և դատախազական մարմինների ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաշվարկվում է` ելնելով դրանց համար սահմանված աշխատողների թվաքանակից, հետևյալ կարգով`
ա) առաջատար և ոչ առաջատար կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և նրանց տեղակալների թվաքանակը չպետք է գերազանցի այդ մարմինների համար սահմանված աշխատողների թվաքանակի 20 տոկոսը, գլխավոր մասնագետներինը` 25 տոկոսը, իսկ սպասարկող անձնակազմի նվազագույն չափը` 5 տոկոսը.
բ) առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետների թվաքանակի հարաբերակցությունը սահմանվում է 1:2:1 հարաբերությամբ:
Ոչ առաջատար կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են ապարատին սպասարկող ստորաբաժանումները (առաջին, տնտեսական, ընդհանուր բաժինները, գրասենյակը, քարտուղարությունը):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|