ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1996 թվականի N 639
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Երևանի թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության և դրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ցանկի նախագծի ու Երևան քաղաքի զարգացման ծրագրի մշակման անհրաժեշտությունից`
1. Երևանի քաղաքապետին`
ա) եռամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի 1996 թվականի ընթացիկ գործունեությունը քաղաքաշինության, տարածքային զարգացման, կառավարման, առևտրի, սպասարկումների և այլ բնագավառներում.
բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Երևանի քաղաքապետի 1996 թվականի ընթացքում ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրությունները սահմանված կարգով վերացնելու կամ դրանցում լրացումներ կատարելու ուղղությամբ:
2. Սույն որոշման կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |