Գլխավոր տեղեկություն
Համար
N 522
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.09.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 1996 թվականի N 522

քաղ. Երևան

 

«ԼՐԱՑՈՒՄ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Լրացում 1996 թվականի Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության մասին հայտարարության» ծրագրով նախատեսված տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող միջոցառումների ցանկը` ըստ պատասխանատու կատարողների (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
սեպտեմբերի 21-ի N 522 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

«ԼՐԱՑՈՒՄ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԸՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ
 Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատու կատարողը

 1

2

3

4

1. Գանձապետարանի հաշիվների գրանցամատյանների  (գանձապետարանի միասնական գրքի) վարման համակարգի ներդրում մինչև
30.09.96
ՀՀ ֆինանսների նախարարություն
2. Գանձապետական միասնական  հաշվում բանկերի բյուջետային հաշիվների միավորում մինչև
30.09.96
ՀՀ ֆինանսների  նախարարություն
3.

«Հարկատու իրավաբանական անձանց ապառքների բռնագանձումը գույքի վրա տարածելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

մինչև
30.09.96

ՀՀ ֆինանսների նախարարություն
4. Կենտրոնական բանկի կողմից նոր հաշվային պլանի ներդրում հիմնված համաշխարհային ստանդարտներով ընդունված հաշվապահական հաշվառման վրա

մինչև
30.09.96

ՀՀ Կենտրոնական  բանկ
5. «Սնանկացման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

մինչև
30.09.96

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
6. 800 միջին և մեծ ձեռնարկությունների սեփականաշնորհման ավարտում

 մինչև  30.09.96

ՀՀ պետական ձեռնարկությունների
և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողով
7. 1996 թվականի օգոստոսի 1-ից պետական պարտքային պարտավորությունների (մուրհակների) թողարկման դադարեցում

մինչև 30.09.96

ՀՀ ֆինանսների 
նախարարություն
8. «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը վերացնում է ջրամատակարարումների և կոյուղու գծով ծառայությունների նկատմամբ հարկային արտոնությունները և ուժի մեջ կմտնի 1997 թվականի հունվարի 1-ից մինչև
31.10.96
ՀՀ ֆինանսների
նախարարություն
9. «Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, ըստ որի ներմուծվող ապրանքների նկատմամբ ԱԱՀ-ի հարկումը կկատարվի մաքսատանը մինչև 31.10.96 ՀՀ ֆինանսների
նախարարություն
10. «Հարկատու իրավաբանական  անձանց ապառքների բռնագանձումը գույքի վրա տարածելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունում մինչև
31.12.96
ՀՀ ԱԺ-ի հետ կապերի գծով նախարար
11. Հայրենական արտադրության և ներմուծվող ծխախոտի  արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում մինչև 100 տոկոս

մինչև
31.12.96

ՀՀ ֆինանսների
նախարարություն
12. Հայրենական արտադրության և ներմուծվող գինու- օղու արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում մինչև 125 տոկոս

մինչև
31.12.96

ՀՀ ֆինանսների
նախարարություն
13.  300 միջին և փոքր ձեռնարկությունների սեփականաշնորհման ավարտում

մինչև 31.12.96

ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողով
14. Շահութահարկի հաշվարկման ժամանակ հարկման օբյեկտում ներառվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցառումների նորմավորվող չափի վերացում բյուջեի եկամուտների ապահովման նպատակով շահութահարկի և եկամտահարկի դրույքաչափերի միաժամանակյա բարձրացմամբ մինչև
31.12.96
ՀՀ ֆինանսների 
նախարարություն
15. Բյուջետային համակարգի աշխատողների թվաքանակի  կրճատում մինչև 340000 մարդ

 մինչև 31.12.96

ՀՀ ֆինանսների
նախարարություն
16. Ոչ պետական կենսաթոշակային ապահովության նորմատիվային, բազայի մշակում 31.12.96 ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն
17. «1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից շահույթի փոխանցման սահմանում եռամսյակը 1 մլրդ դրամի չափով 31.12.96 ՀՀ ֆինանսների
նախարարություն
18. Հայխնայբանկի վերակառուցման համար 1996 թվականի պետական բյուջեից ծախսերի սահմանափակում 885 մլն դրամով հետագայում բյուջետային հատկացումներ չկատարելու պայմանով 31.12.96 ՀՀ ֆինանսների
նախարարություն
19.

Միջազգային աուդիտորական ֆիրմաների միջոցով 4 խոշոր առևտրային բանկերի հաշվետվական համալիր վերստուգումների անցկացում (Արդշինբանկ, Հայագրոբանկ, Հայէկոնոմբանկ, Հայներարտբանկ) 1995 թվականի դեկտեմբերի 31-ի կամ 1996 թվականի հունիսի 30-ի դրությամբ

31.12.96 ՀՀ Կենտրոնական բանկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան