Գլխավոր տեղեկություն
Համար
N 692
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.1999-15.04.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.19/29(95)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.1999

041.0692.15.11.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 1999 թվականի N 692
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խմբի հետևյալ անհատական կազմը`

 

Ա. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան - ՀՀ Նախագահի առաջին օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ս. Եղիազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ
Ա. Ծատուրյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային- իրավական հարաբերությունների վարչության գլխավոր խորհրդատու (խմբի քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 366 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 20-ի N 435 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը և 1998 թվականի հուլիսի 22-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 436 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2000, N 106 15.04.2000, N 692
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան