Գլխավոր տեղեկություն
Համար
N 286-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.12/26(325) Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2004 թվականի N 286-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
հոկտեմբերի 3-ի N 707 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Վ. Այվազյան

-

 ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

 

 

Ս. Պապյան

-

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

 

Ա. Դարբինյան

-

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

 

Բ. Սարգսյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

 

 

Ս. Գալստյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

 

Ս. Բարսեղյան

-

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

 

 

Ա. Ղուլարյան

-

ՀՀ Տավուշի մարզպետ

 

 

Ռ. Դավթյան

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ

 

 

Ա. Զիրոյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

 

 

Ա. Բադալյան

-

«Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»

 

բ) որոշմամբ հաստատված ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված N 3652 Էյ Էմ (AM) զարգացման վարկային (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) ու Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թվականի հուլիսի 1-ին ստորագրված Գլոբալ էկոլոգիական խնամառու հիմնադրամի ԹԻ ԷՖ (TF) 051022 Էյ Էմ (AM) դրամաշնորհի (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) համաձայնագրերով և սույն կանոնադրությամբ».

26-րդ կետում «9» թիվը փոխարինել «10» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. ապրիլի 30
Երևան