Գլխավոր տեղեկություն
Համար
N 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.1996-30.04.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 1996 թվականի N 118

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» N 35 որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքից հանված է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբը, ինչպես նաև ելնելով նշված հանձնաժողովի կողմից` հանրապետություն մուտք գործող մարդասիրական օգնության հաշվառման, բաշխման համակարգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 414 որոշման 9-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան