ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 1995 թվականի թիվ 110
ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը` | |
Գ. Մարտիրոսյան |
- ՀՀ էներգետիկայի նախարար (ղեկավարի տեղակալ) |
Ս. Բադալյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար |
Վ. Խաչատրյան |
- պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ |
Վ. Մելքոնյան |
- ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար |
Ն. Մարտիրոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Մովսեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Գ. Շահբազյան |
- ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար |
Ֆ. Փիրումյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար |
Հ. Քոչինյան |
- ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագրով օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի գործունեության ղեկավարումը դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. Բագրատյանի վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի «Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կազմը հաստատելու մասին» N 59 որոշման 1, 2, 3-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 59 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 617 որոշումը:
|