Գլխավոր տեղեկություն
Համար
N 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 1996 թվականի N 23

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովող միջոցառումների մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների ժամանակին և պատշաճ կատարումն ապահովելու նպատակով`

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին և պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողությունների ու առաջարկությունների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը վերապահված դրույթների կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացանկ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան