Գլխավոր տեղեկություն
Համար
N 249
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.1995-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.10.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 1995 թվականի N 249

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի մարտի 17-ին կնքված Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման համաձայնագրի պայմանների իրականացման նպատակով`

1. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերսկսման աշխատանքները կոորդինացնող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը (կցվում է):

2. Թույլատրել միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի ղեկավարին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հետ, փոփոխություններ կատարել հանձնաժողովի կազմում` տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխան գործուղող Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման հանրապետական մարմինների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 249 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՂ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

Գ. Հ. Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարար (նախագահ)
Ս. Հ. Ազատյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարարության ՀԱԷԿ-ի տնօրեն
Է. Խ. Աճեմյան - ՀՀ վարչապետի օգնական
Ֆ. Հ. Առաքելյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարարության «Հայէներգո-սեյսմանախագիծ» ինստիտուտի տնօրեն
Ս. Կ. Ասլանյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարարի տեղակալ
Ա. Լ. Ավագյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
նախարարության «Հայատոմէներգո» վարչության պետ
Վ. Ա. Ավանեսյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի առաջին տեղակալ
Ս. Հ. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարար
Ս. Ս. Բադալյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների վարչության պետ-նախարար
Գ. Գ. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
նախարարի առաջին տեղակալ
Է. Հ. Զուլոյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարի տեղակալ
Ս. Ա. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության
նախարարի տեղակալ
Ռ. Հ. Հարությունյան - Հայաստանի Հանրապետության կապի նախարարի տեղակալ
Վ. Վ. Հարությունյան - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Լ. Մարգարյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարի տեղակալ
Ա. Մ. Մարտիրոսյան - «Հայպետատոմհսկողություն» վարչության պետ
Ա. Ե. Մկրտչյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարի տեղակալ
Վ. Ն. Մովսեսյան - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարի առաջին տեղակալ
Ա. Ս. Շահնազարյան - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և
հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ
Վ. Գ. Շիրխանյան - Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարի տեղակալ
Վ. Գ. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայատոմ» ինստիտուտի տնօրենի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)