ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 1999 թվականի N 429
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 376 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 376 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իր իրավասության սահմաններում էներգետիկայի բնագավառի և էներգասպառող սարքավորումների անվտանգության, շահագործման ու տեխնիկական սպասարկման, ինչպես նաև էներգախնայողության ասպարեզի գերատեսչական նորմատիվ ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը»:
|
Վ. Սարգսյան |