Գլխավոր տեղեկություն
Համար
N 1646-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.11.2005-23.12.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.02/69(441) Հոդ. 1290
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1646-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐԲ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱՐՏԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում նշված միջոցառումների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
     


Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 13
    Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 1646-Ն որոշման

ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա ՑՈՒ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՐԲ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻՑ
ԶՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ-
ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԱՐՏԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը Կատարողը Ժամկետը

1.

2.

3.

4.

1.

«Կապանի N 1 հատուկ դպրոցը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2007 թ.
հունիս

2.

«Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոցը  Երևանի N 201 հանրակրթական դպրոց վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն  ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հունիս

3.

«Երևանի Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոցը Երևանի Ներսես Մեծի անվան N 202 միջնակարգ դպրոց վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հունիս

4.

«Երևանի N 7 հատուկ դպրոցը Երևանի ռազմամարզական N 7 հանրակրթական
ուսումնական հաստատություն վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

ՀՀ պաշտպանության
նախարարություն

2006 թ.
հուլիս

5.

«Երևանի Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոցը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2007 թ.
հունիս

6.

«Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոցը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2007 թ.
հուլիս

7.

«Վաղարշապատի N 1 հատուկ դպրոցը Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հուլիս

8.

«Վանաձորի N 3 հատուկ դպրոցը Վանաձորի N 31 միջնակարգ դպրոց վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հուլիս

9.

«Վանաձորի N 2 հատուկ դպրոցը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2007 թ.
հուլիս

10.

«Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոցը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2007 թ.
հուլիս

11.

«Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոցը Գյումրու N 45 միջնակարգ դպրոցի վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն  ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2006 թ.
հուլիս

12.

«Գյումրու N 2 հատուկ դպրոցը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  դեկտեմբերի  26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

ՀՀ Շիրակի
մարզպետարան

2007 թ.
հուլիս

13.

«Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ դպրոցը Գյումրու ռազմամարզական N 4 հանրակրթական ուսումնական հաստատություն վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

ՀՀ պաշտպանության
նախարարություն

2006 թ.
հուլիս

14.

«Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոցը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի 
նախարարություն

ՀՀ Տավուշի
մարզպետարան

2007 թ.
հուլիս

15.

«Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիրը   Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի  26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն  ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հուլիս

16.

«Ստեփանավանի N 1 հատուկ դպրոցն արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների ավագ դպրոց  վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հուլիս

17.

«Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոցը Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն  ներկայացնելը

ՀՀ կրթության և
գիտության
նախարարություն

2007 թ.
հուլիս

18.

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների տեղավորման կարգի մշակում և հաստատում

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն

2006 թ.
սեպտեմբեր

19.

«Երեխաների խնամքի և պաշտպանության  գիշերօթիկ հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն

2007 թ.
հուլիս

20.

Երեխաների խնամքի և պաշտպանության  գիշերօթիկ հաստատությունների աշխատողների աշխատանքների նկարագրերի օրինակելի ձևերի մշակում և հաստատում

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն

2007 թ.
հունիս

21.

Երեխաների խնամքի և պաշտպանության  գիշերօթիկ հաստատությունների աշխատողների  վերապատրաստում

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն

2007 թ.
օգոստոս-
հոկտեմբեր

22.

Երեխաների խնամքի և պաշտպանության  գիշերօթիկ հաստատությունների հաստիքային միավորների սահմանում

ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն

2007 թ.
մարտ

23. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների թվի, նրանց պահպանման ծախսերի, սպասարկողների կազմի ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում այդ ծախսերը ներառելու վերաբերյալ առաջարկությունների մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն

ՀՀ կրթության և գիտության
նախարարություն

2006.
մարտ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան