Գլխավոր տեղեկություն
Համար
N 1616-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2005-16.09.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ.1268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.12.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1616-Ն

«ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործման պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշման հավելվածի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ստորերկրյա ջրերի քանակի ու որակի պարբերական, ռեժիմային դիտարկումների և հանքավայրերի անբավարար ուսումնասիրված մասերի լրահետախուզման իրականացումն է.

բ) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը սույն կետի «ա» ենթակետում նշված գործառույթների իրականացման միջոցով` ընդերքի պահպանությանն ու ջրային ռեսուրսների կառավարմանն աջակցելն է.

գ) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարող լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է.

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները.

ե) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի.

զ) շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է տրամադրվում անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Թույլատրել «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

երկրաբանահետախուզական և հետազոտական գործունեության բնագավառում հետևյալ ծառայությունների մատուցում`

ուսումնասիրության և արդյունահանման նախագծերի կազմում,

ստորերկրյա ջրերի հանքավայրերի երկրաբանաէկոլոգիական քարտեզների կազմում:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

ա) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը.

բ) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումը և կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 5
    Երևան