Գլխավոր տեղեկություն
Համար
N 1349-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1152
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1349-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 30-ի  N 692 և 2005 թվականի մարտի 24-ի N 443-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Համալիր փորձաքննությունն անցկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի  2004 թվականի մայիսի 18-ի N 326-Ա որոշմամբ Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում ավարտել համալիր փորձաքննության աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 29
     Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1349-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Արշակյան - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի նախագահ)
Լ.  Շահվերդյան  - ՀՀ  էներգետիկայի նախարարի տեղակալ
Է. Կարապետյան  - ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ներդրումների և շինարարական ծրագրերի վարչության պետ
Ս. Ազարյան   - ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ
Բ. Ղազարյան  - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ա. Լալայանց  - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ
Հ. Խաչատրյան 

- Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի
խորհրդական


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
  
  Մ. Թոփուզյան