Գլխավոր տեղեկություն
Համար
N 1597-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2005-30.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ.1260
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1597-Ն

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների հաշվառման մատյանի (ռեգիստրի) ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
  

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 24
    Երևան

    


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1597-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների (այսուհետ՝ հավաստագրման կենտրոն) մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը:

2. Մատյանը (ռեգիստրը) պարտադիր վարվում է բոլոր հավատարմագրված հավաստագրման կենտրոնների համար:

3. Մատյանը (ռեգիստրը) վարում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):


II. ՄԱՏՅԱՆԻ (ՌԵԳԻՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

4. Մատյանը (ռեգիստրը) հավատարմագրված հավաստագրման կենտրոնների հաշվառման գրանցամատյանն է:

5. Մատյանը (ռեգիստրը) վարվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» N 1597-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևի:

6. Մատյանում (ռեգիստրում) գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հավատարմագրված հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման և իրավաբանական անձի գտնվելու վայրերը,

բ) փորձաքննություն անցկացնող լաբորատորիայի անվանումը, հասցեն, փորձագիտական եզրակացության համարը և այն տալու ամսաթիվը,

գ) հավատարմագրման վկայականի համարը և ստացման ամսաթիվը:

7. Մատյանում (ռեգիստրում) գրանցված տեղեկություններն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել և (կամ) թարմացվել, որի վերաբերյալ այդ տեղեկությունների սկզբնական գրանցման տողում կատարվում է համապատասխան նշում:

8. Լիազոր մարմինը գրանցամատյանում իր հայեցողությամբ կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:

9. Մատյանում (ռեգիստրում) գրանցումները կատարվում են ընթեռնելի, առանց ջնջումների, կապույտ թանաք ունեցող գրչով:

10. Մատյանը (ռեգիստրը) կարվում է, էջերը համարակալվում են և կնքվում հաշվառող մարմնի կողմից:

11. Լիազոր մարմինը մատյանը (ռեգիստրը) վարում ու պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

12. Լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում` հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գրավոր դիմումների հիման վրա տրամադրում է քաղվածք մատյանից (ռեգիստրից): Քաղվածքները տրամադրվում են անվճար:

13. Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին տրվում են տեղեկություններ, եթե վերջիններս դիմում են լիազոր մարմին՝ միայն իրենց գործառույթների իրականացման նպատակով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 




Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1597-Ն որոշման

Ձև

ՄԱՏՅԱՆ (ՌԵԳԻՍՏՐ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN
ը/կ

Հայտի
համարը

Մուտքի
ամսաթիվը

Հավաստագրման կենտրոնի

Փորձաքննություն անցկացնող լաբորատորիայի

անվանումը

գործունեության
իրականացման
վայրը

իրավաբանական
անձի գտնվելու
վայրը

անվանումը

հասցեն

եզրակա-ցության
համարը, տալու ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավատարմագրման վկայականի

Ստացողի ստորագրությունը

Ծանոթագրություն

համարը

տալու ամսաթիվը

10

11

12

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 



Մ. Թոփուզյան