Գլխավոր տեղեկություն
Համար
N 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.231
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2001 թվականի N 153
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ֆինանսավորման բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ առողջապահության նախարարություն

 

Ա. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Զեյնալյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար

Վ. Դավիդյանց

- ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ

Գ. Ստեփանյան

- ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ

Բ. Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան