Գլխավոր տեղեկություն
Համար
N 2404-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.03.2006-03.08.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.292
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2404-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության ապահովման ու դրանց հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիների ընդլայնական չափերը սահմանվում են`

ա) բնակավայրերից դուրս տարածքներում` միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի առանցքից` 70 մետր, հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի առանցքից` 50 մետր, եթե դրանք չեն ընդմիջվում բնական սահմանափակումներով.

բ) բնակավայրերում` կառուցապատման առաջին գծի օբյեկտների կառուցման համար տրամադրված (տրամադրվող) հողամասերի, բայց ոչ պակաս, քան ավտոմոբիլային ճանապարհներին հարող կառուցապատման կարմիր գծից 50 մետրի չափով:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների սահմանների ճշգրտումն ու կառուցապատումն անհրաժեշտ է իրականացնել տարածքային կազմակերպման և տեղաբաշխման նախագծերով առանձնացված տարածքներում` սահմանված կարգով հաստատված կառուցապատման սխեմաներին համապատասխան:

4. Նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնել սահմանված կարգով` ապահովելով բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները՝ հաշված երթևեկելի մասի եզրից`

ա) միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 18.0 մետր,

բ) հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 15.0 մետր:

5. Երթևեկության մասնակիցների շարժման անվտանգությունը և տրանսպորտային միջոցների արագությունն ու հաշվարկային ինտենսիվությունն ապահովելու նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում քաղաքաշինական գործունեության օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման` սահմանված կարգով տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներով նախատեսել նաև`

ա) օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների մոտեցումների կազմակերպումը երկրորդական (օժանդակ) ճանապարհներից` հնարավորինս նվազեցնելով միջպետական կամ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատումների թիվը.

բ) օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպումն ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության գոտուց դուրս տարածքներում.

գ) մարդկանց կուտակումների տեղամասերում տարբեր մակարդակներով անցումների կազմակերպումը.

դ) կառուցապատման առաջին գծում անթափանց ցանկապատերի իրականացման անհրաժեշտության դեպքում դրանք նախատեսել ուղղաձիգ կանաչապատման առավելագույնս կիրառման կամ ցանկապատից դուրս կանաչ գոտու կազմակերպման պայմանով.

ե) աղմուկի թույլատրելի նորմատիվային ցուցանիշները գերազանցող տարածքներում` աղմկապաշտպանիչ գոտիների կազմակերպումը, այդ թվում` խիտ կանաչապատմամբ համապատասխան էկրանների տեղադրմամբ.

զ) ինժեներական գծային ենթակառուցվածքների (հաղորդակցումների) տեղադրումը ճանապարհի հողային պաստառից դուրս հատուկ առանձնացված տեխնիկական գոտիներում, ընդ որում, առանձին դեպքերում, ելնելով բնակավայրերում կառուցապատման առկա իրավիճակից` նաև մայթերի արտաքին եզրով.

է) սպասարկման նշանակություն ունեցող օբյեկտներում հասարակական զուգարանների կազմակերպման հնարավորությունը` կոյուղագծերի բացակայության դեպքերում օբյեկտների շահագործման ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրումն ապահովող միջոցառումների կազմակերպմամբ.

ը) լանդշաֆտի պահպանման ու տարածքի առավելագույն բարեկարգման ապահովումը.

թ) հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի մատչելիության պայմանների ապահովումը:

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գոտիների կառուցապատման առաջին գծում բացօթյա առևտուր իրականացնելու թույլտվությունը սահմանված կարգով տրամադրվում է այդ նպատակի համար հատուկ առանձնացված տարածքներում` ավտոմեքենաների կայանման հետևանքով ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների ապահովման պայմանով` բացառելով նշված տարածքներից դուրս ապրանքների ցուցադրումը, վաճառքը և պահեստավորումը:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական աշխատանքներն իրականացնելիս`

ա) շինարարական նյութերի և կոնստրուկցիաների պահեստավորումը, շինարարական աղբի կուտակումները կազմակերպել կառուցապատման համար տրամադրված հողամասի սահմաններում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները.

բ) շինարարական հրապարակների ցանկապատումը կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով` ապահովելով օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելության պայմաններում լրացուցիչ ազդանշանային լուսավորումը:

8. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման գործառույթներն իրականացնել` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:

Օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու պետական կառավարման շահագրգիռ այլ մարմինների հետ:

9. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1195-Ա որոշմամբ սահմանված տարածքների քաղաքաշինական գործունեության կանոնակարգման միջոցառումները և կառուցապատման սխեմաները`

Մ1 (Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման` 11.9 կմ)` համաձայն N 1 հավելվածի.

Մ2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման` 5.0 կմ)` համաձայն N 2 հավելվածի.

Մ4 (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման` 9.8 կմ)` համաձայն N 3 հավելվածի.

Մ5 (Երևան-Էջմիածին-Արմավիր-Թուրքիայի սահման` 10.0 կմ)` համաձայն N 4 հավելվածի:

10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը` նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերն ու աղբյուրները.

բ) ստեղծել հանձնաժողով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` միջպետական նշանակության Երևան-Գյումրի (մինչև 42-րդ կմ), Երևան-Երասխ (մինչև 66-րդ կմ), Երևան-Սևան (մինչև 74-րդ կմ), Երևան-Արմավիր (մինչև 43-րդ կմ) ճանապարհահատվածների եզրերին և դրանց հարող տարածքներում գտնվող (բացառությամբ` սույն որոշման 9-րդ կետով հաստատված սխեմաներով ներառված տարածքների) օբյեկտներն ու գովազդներն ուսումնասիրելու նպատակով և եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն ինքնակամ, ճանապարհի տարրերի զբաղեցմամբ կամ քաղաքաշինական նորմերի այլ կոպիտ խախտումներով կառուցված շենքերը, շինություններն ու գովազդային վահանակները սահմանված կարգով ապամոնտաժելու վերաբերյալ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 21
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման

էջ 1,  2,  3,  4


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման

էջ 1,  2,  3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման

էջ 1,  2,  3,  4,  5


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման

էջ 1,  2,  3,  4


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան