Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.2005-28.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1150
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.07.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1346-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզիաների ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
  

 Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 30
     Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1346-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների (այսուհետ՝ անասնաբուժական դեղամիջոցներ) արտադրության լիցենզավորման գործընթացը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) դրույթներին համապատասխան:

2. Անասնաբուժական դեղամիջոցների արտադրության համար լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով, անժամկետ:

3. Անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

4. Բարդ ընթացակարգով լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

5. Անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման համար հայտատուն ներկայացնում է՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով`

իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, 

անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) իրավաբանական անձը՝ կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը՝ պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

դ) համապատասխան գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.

ե) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության կազմակերպման համար տարածքի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

զ) լիցենզավորված մարմնի փորձաքննության մասին եզրակացություն ապրանքների, առարկաների, սարքավորումների, լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի մասին:


III. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

7. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

8. Հայտի մերժման մասին լիցենզավորող մարմնի որոշումը հայտատուին տրվում է որոշման ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:

9. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

10. Լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

IV. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է լիցենզավորող մարմնի կողմից:

12. Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ ու տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար   
 Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի

նախագահ _____________________

(անունը, ազգանունը, հայրանունը)     

_______________________ -ին

 

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը _______________________

 ___________________________________________________________

 

Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________

____________________________________________________________

 

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը_____________

____________________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական անձը

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

 

ա) կանոնադրության պատճենը,

բ) պետական ռեգիստրի վկայականի պատճենը,

գ) տեղեկանք գործունեության իրականացման տարածքների մասին,

դ) արտադրանքի որակի փորձաքննության մասին եզրակացությունը,

ե) ստուգաչափման մասին վկայականները,

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

կազմակերպության տնօրեն

__________________

 _________________

 

(անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)

 

_____ __________________ 2005 թ.

 

 

Կ. Տ.

 Ձև N 2

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի

նախագահ _____________________

(անունը, ազգանունը, հայրանունը)     

_______________________ -ին

 

 

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը _____________________

___________________________________________________________

 

2. Բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը __________

___________________________________________________________

 

3. Անձնագիրը __________________________________________________

(սերիան և համարը)

4. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է անհատ ձեռնարկատերը

(ֆիզիկական անձը) _______________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

 

ա) պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) տեղեկանք գործունեության իրականացման տարածքների մասին,

գ) արտադրանքի որակի փորձաքննության մասին եզրակացությունը,

դ) ստուգաչափման մասին վկայականները,

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

անհատ ձեռնարկատեր

__________________

 _________________

 

(անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)

 

 

_____ __________________ 2005 թ.

 

 

Կ. Տ.

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1346-Ն որոշման

 Ձև N 1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

 

Տրված է _____ __________________ 200 թ.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը __________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________ __

__________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

__________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ:

----------------

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

_______________________________

(ստորագրությունը)

 

 Կ. Տ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար   
 Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 25-ի N 1346-Ն որոշման


Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված է _____ __________________ 200 թ.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ___________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը և բնակության վայրը ____________

___________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

___________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ:

----------------

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

_______________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար   
 Մ. Թոփուզյան

    

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան