Գլխավոր տեղեկություն
Համար
N 338
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2001 թվականի N 338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 2-ի N 314 և 2001 թվականի հունվարի 19-ի N 43 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովի կազմում Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ Ռ. Դավթյանին: