Հ ա ն ո ւ ն Ա ս տ ծ ո
Փոխըմբռնման Հուշագիր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև փոստային համագործակցության վերաբերյալ
2016թ. հունվարի 19, Թեհրան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այսուհետ՝ «Կողմեր»)՝
Ցանկանալով զւսրգացնել և ամրապնդել համագործակցությունը երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման շրջանակներում.
Կիսելով համանման նպատակներն ու շահերը՝ կապված համապատասխան երկրներից յուրաքանչյուրում արդյունավետ և հուսալի հանրային ծաոայությունների մատուցման հետ,
Հաշվի աոնելով Կողմերի միջև ամրապնդված հարաբերություններում առկա ներուժը փոստային և փոստային ֆինանսական ոլորտներում և տվյալ տարածաշրջանի կարողությունների ու հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը,
համաձայնության են եկել հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը, փոխշահավետության հիմունքներով և համաձայն իրենց ազգային օրենսդրության ու միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և սկզբունքների, կզարգացնեն և կբարելավեն փոխադարձ համագործակցությունը հետևյալ ոլորտներում՝
1. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ Հայաստանի օդային և սովորական փոստի տարանցման վերաբերյալ՝ Իրանով դեպի այլ երկրներ։
2. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ Իրանի օդային և սովորական փոստի տարանցման վերաբերյալ՝ Հայաստանով դեպի այլ Երկրներ։
3. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ երկու երկրների փոստային ընկերությունների կողմից էլ. ծառայությունների պատվերների վերաբերյալ, ինչպիսիք են՝ էլ. գնումների ծառայությունը, էլ.փոստը և այլ ինտերնետային ծառայությունները։
4. Ձեռնարկել համատեղ միջոցներ՝ երկու երկրների միջև «էլեկտրոնային գնումներ» ծառայությունը գործարկելու նպատակով։
5. Կատարել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն ուղղակի փոստի և հիբրիդ փոստի գործարկման վերաբերյալ։
6. Թողարկել համատեղ նամականիշեր՝ երկու երկրների միջև համաձայնեցված թեմաներով։
7. Տարբեր առիթներով Երևանում և Թեհրանում անցկացնել ֆիլատելիայի արտադրատեսակների համատեղ ցուցադրություններ։
8. Ունենալ սերտ համակարգում միջազգային և տարածաշրջանային փոստային հանդիպումներում։
Հոդված 2
Աշխատանքային խումբը, ներառյալ երկու կողմերի համապատասխան փորձագետները, վերահսկում է վերը նշվածների իրականացումը՝ անցկացնելով պարբերական հանդիպումներ։ Խմբի անդամները, հանդիպումների ամսաթիվը և վայրը կսահմանեն՝ գործադիր ծրագրի շրջանակներում երկու երկրների միջև պաշտոնական նամակագրությամբ Փոխըմբռնման Հուշագրի ստորագրումից հետո։
Հոդված 3
Սույն Փոխըմբռնման Հուշագրի պայմանները չպետք է ազդեն Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերից/համաձայնագրերից բխող պարտավորությունների վրա։
Հոդված 4
Սույն Փոխըմբռնման Հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագող վեճերը կկարգավորվեն Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով և դիվանագիտական ուղիներով։
Հոդված 5
Սույն Փոխըմբռնման Հուշագրում ցանկացած լրացում կամ փոփոխություն կարող է կատարվել դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ։
Հոդված 6
Սույն Փոխըմբռնման Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից։
Սույն Փոխըմբռնման Հուշագիրը կնքվում է երեք (3) տարի ժամկետով, այնուհետև ավտոմատ կերպով ուժի մեջ կմնա հաջորդ երեք տարվա ընթացքում, մինչ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով վեց ամիս առաջ գրավոր ծանուցի մյուս կողմին։
Սույն Փոխըմբռնման Հուշագիրը՝ մեկ նախաբանով և 6 հոդվածներով, կատարված է Թեհրանում՝ 2016թ. հունվարի 19-ին՝ երկու օրինակից՝ յուրաքանչյուրը հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված տարաձայնությունների դեպքում առավելությունը տրվում է անգլերեն տարբերակին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 10-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|