041.0078.06.03.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1997 թվականի N 78
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 36 որոշումը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառուցվածքը հաստատելու մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Միջնակարգ կրթության վարչություն
Բարձրագույն կրթության վարչություն
Մասնագիտական կրթության վարչություն
Նախադպրոցական, արտադպրոցական և հատուկ կրթության վարչություն
Գիտության վարչություն
Ծրագրամեթոդական վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Գործերի կառավարչություն
Սոցիալական ծրագրերի բաժին
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին
Կադրերի բաժին
Ընդհանուր բաժին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.11.1998, N 662 | 10.12.1998, N 78 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|