Գլխավոր տեղեկություն
Համար
N 720
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1999-28.03.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2000

040.0720.29.11.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1999 թվականի N 720
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 394 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի կազմից հանել Հ. Գևորգյանին, Ա. Մարտիրոսյանին և Ա. Մանասարյանին` փոխարենն ընդգրկելով հետևյալ անձանց`

 

Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Ա. Թումանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան

 

բ) նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Մ. Միքայելյանին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սահակյանին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Ա. Սարգսյան