Գլխավոր տեղեկություն
Համար
N 1234-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1113
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1234-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի  28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 287-րդ կետով.


«
287. Գույքային համալիր` խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների  (Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած և 15.12.2004 թ. հանձնման-ընդունման ակտի N 1 հավելվածում նշված անվանացանկով)

1

2216035718.75

2216035718.75

».

բ) որոշման N 3 հավելվածի 4-րդ և 5-րդ սյունակների վերջին տողերում «123230041» և «241038100» թվերը համապատասխանաբար փոխարինել «2339265759.75» և «2457073818.75» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 13
Երևան
 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան