Գլխավոր տեղեկություն
Համար
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1057
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1151-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման 1-ին կետով հաստատված ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     

Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 3
     Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 28-ի N 1151-Ն որոշման

«Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 25-Ն որոշման


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:

2. Ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները՝ ուսումնական ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր:

3. Ուսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին՝

ա) ուսումնական ասիստենտի պաշտոնի համար՝
ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորումից), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ ուսումնական ասիստենտի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

բ) դասախոսի պաշտոնի համար՝

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննություններ,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ դասախոսի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

գ) ավագ դասախոսի պաշտոնի համար՝

ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն մեկ տարվա ուսումնամեթոդական աշխատանքի ստաժ,
ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ ավագ դասախոսի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

դ) դոցենտի պաշտոնի համար՝

ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

ուսումնական հաստատությունում առնվազն երեք տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական կամ սումնամեթոդական աշխատանքներ,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ դոցենտի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

ե) պրոֆեսորի պաշտոնի համար՝

ունի դոկտորի գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին՝ դոցենտի պաշտոնում,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ՝ բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի՝ պրոֆեսորի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները:

4. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտխորհուրդը կարող է հիմնել ու վաստակաշատ պրոֆեսորներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի տիտղոս՝ ներդրած գիտամանկավարժական ավանդի և ոստիկանության ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի տիտղոսը կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների գիտնականներին:

5. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած ուսումնական ասիստենտները, դասախոսները, ավագ դասախոսները, դոցենտները, պրոֆեսորները համատեղության կարգով կարող են մինչև 0.5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջխաղացման գործընթացին՝ համաձայն սույն կարգի: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց գիտամանկավարժական համապատասխան պաշտոնով»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     


Մ. Թոփուզյան