Գլխավոր տեղեկություն
Համար
N 1015-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.961
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1015-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԵՎ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» և 06 խմբի 04 ենթախմբի «20. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին 2005 թվականին տարեցների և երեխաների տուն-ինտերնատներում խնամվողների՝

ա) ժամանակավոր բացակայությունների դեպքում (բացառությամբ խնամվողների հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքերի)` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելիս՝ մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր» ծախսային հոդվածի գծով ծախսերը,

բ) հաստատված թվի մինչև 20 տոկոսի թերակատարման դեպքում` ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելիս` մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել միայն «Սննդի ձեռքբերման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» և «Այլ ծախսեր» ծախսային հոդվածների գծով ծախսերը,

գ) հաստատված թվի 20 և ավելի տոկոս թերակատարման դեպքում՝ ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելիս` մեկ խնամվողի միջին օրական ծախսից պակասեցնել բոլոր` բացառությամբ «Աշխատավարձ» և «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ» ծախսային հոդվածների գծով ծախսերը,

դ) փաստացի թվի վրա հիմնվելով` կատարել ծրագրերն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված ծավալների ներքին վերաբաշխումներ` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «07. Տարեցներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» և  06 խմբի 04 ենթախմբի «20. Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների տուն-ինտերնատների ծառայությունների ձեռքբերում» ծրագրերով նախատեսված ընդհանուր միջոցների սահմաններում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 16
Երևան