Գլխավոր տեղեկություն
Համար
N 685
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.1998-08.05.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2000

041.0685.25.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 1998 թվականի N 685

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի մասին» N 593 որոշման 4-րդ կետին համապատասխան`

Հաստատել համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը (կցվում են):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 25-ի N 685 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծված է Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի (այսուհետև` գրասենյակ) միջոցով համայնքային զարգացման ծրագրի իրականացման համար` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացման, ինչպես նաև այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավերտությունը, օպերատիվությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համայնքային զարգացման ծրագրի վարկային և դրամաշնորհների համաձայնագրերով, Համաշխարհային բանկի ուղեցույցներով և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

ա) վերահսկում է Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին կատարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները.

բ) քննարկում, գնահատում և հաստատում է ներկայացված մրցութային առաջարկները և ընդունում որոշում հաղթողի վերաբերյալ.

գ) մրցույթին ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքը 2,0 (երկու) մլն ԱՄՆ-ի դոլարը գերազանցելու դեպքում իր ընդունած որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:

5. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` համաձայն ծրագրի գնահատման փաստաթղթի մրցութային գնումների պլանի և (կամ) ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

7. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առաջարկների գնահատման հիման վրա (համաձայն 1998 թվականի հունիսի 19-ի N 3095 AM Զարգացման վարկային համաձայնագրի` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ծրագրի ու Համաշխարհային բանկի ուղեցույցների), իսկ կազմակերպական որոշումները` ձայների պարզ մեծամասնությամբ:

9. Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը:

11. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

12. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) կազմակերպում է նիստերի նախապատրաստման աշխատանքները.

բ) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները.

գ) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

դ) հետևում է որոշումների կատարման ընթացքին:

13. Հանձնաժողովի անհատական կազմի հետագա փոփոխությունները կատարվում են համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացմամբ:

14. Հանձնաժողովի նիստերում քննարկվող առանձին հարցերի կապակցությամբ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին փորձագետներ կամ մասնագետներ:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 25-ի N 685 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Ավոյան - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի տնօրեն (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մանուկյան - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի գնումների գլխավոր մասնագետ
Հ. Քրիշչյան - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի ջրի առաջատար մասնագետ
Է. Մանվելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական ծրագրերի և մեխանիզմների վարչության գլխավոր մասնագետ
Գ. Ղափլանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարական ծրագրերի վարչության պետ
Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետի տեղակալ
Ռ. Քրմոյան - Երևանի քաղաքապետի խորհրդական
Հ. Խաչատրյան - Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետուղղ.
Ժ. Խաչատրյան - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի ջրի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)