Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 982-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 96 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց համաձայնեցումը և հաստատումը, ենթակա են  փորձաքննության` բացառությամբ շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների, եթե վերջիններս չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը կամ չեն հակասում սահմանված սերվիտուտներին և (կամ), որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի պահանջվում շինարարության թույլտվություն:

Շինարարության թույլտվություն չպահանջող շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշման, դասակարգման և դրանց իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական ակտով»:

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում՝ սույն կետով սահմանված շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով (այսուհետ` երաշխավորագիր)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ, եթե նման պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրում:

Այդ թվում`

ա) մինչև 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա  հարկ ունեցող`

անհատական բնակելի տներն ու դրանց օժանդակ նշանակության կառույցները, բլոկացված կառուցապատման բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ,

մինչև 2 բլոկ-սեկցիաներից կազմված` բնակարաններ, ընդհանուր օգտագործման շենքեր և ոչ բնակելի տարածքներ ներառող բազմաբնակարան բնակելի տները, որոնց յուրաքանչյուր բլոկ-սեկցիան առանձնացված ելքեր ունի դեպի դուրս.

բ) սույն կարգի 5.1-ին և 5.3-րդ կետերում չներառված, 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող մինչև 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա  հարկ ունեցող`

հասարակական նշանակության օբյեկտները,

սանիտարապահպանական գոտու կազմակերպում չպահանջող արտադրական նշանակության օբյեկտները.

գ) ոչ հիմնական օբյեկտները.

դ) օբյեկտների վերակառուցման, կապիտալ նորոգման աշխատանքները, եթե դրանք չեն հանգեցնում շենքերի, շինությունների սեյսմակայունությունն ու հուսալիությունն ապահովող կոնստրուկցիաների փոփոխությանը, չեն վատթարացնում շինարարության օբյեկտների կոնստրուկտիվ և անվտանգության այլ բնութագրերը (ցուցանիշները)»:

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Սույն կարգին համապատասխան փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի կրկնակի (բազմակի) կիրառման դեպքում, փորձաքննության են ենթակա միայն օբյեկտի զրոյական նիշից ներքև տեղակայված կառուցվածքների նախագծային փաստաթղթերը (տեղակապման նախագծերը): Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետով սահմանված օբյեկտների տեղակապման նախագծերի փորձաքննությունը նույնպես կարող է փոխարինվել երաշխավորագրով».

դ) 5.2-րդ կետի երկրորդ պարբերությունը «մարմինների» բառից հետո լրացնել «(այսուհետ` շահագրգիռ մարմիններ)» բառերով, «ա» ենթակետը «օբյեկտների» բառից հետո` «(բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքերի)» բառերով, իսկ չորրորդ պարբերությունը «իրականացվել» բառից հետո` «սույն կարգի 9.1-ին կետով սահմանված»  բառերով.

ե) 5.3-րդ կետի երկրորդ և չորրորդ պարբերություններն  ուժը կորցրած ճանաչել.

զ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Համալիր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունը նախապատրաստում է փորձաքննական եզրակացություն` հաշվի առնելով բնապահպանական փորձաքննության, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների դրական եզրակացությունները».

է) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, պետական պատվերի շրջանակներում մշակվող քաղաքաշինական փաստաթղթերի համալիր փորձաքննության իրականացման համար կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ՝ նախագծային փաստաթղթերի համատեղ քննարկման և համալիր եզրակացության նախապատրաստման համար` քաղաքաշինական փաստաթղթերի փորձագիտական մարմնի և այլ շահագրգիռ մարմինների ներգրավմամբ:

Նման հանձնաժողովներ կարող են ստեղծվել նաև փորձաքննություն իրականացնելու օրենքով սահմանված իրավասություն ունեցող մարմինները, փոխադարձ համաձայնությամբ (անհրաժեշտության դեպքում՝ համաձայնեցնելով պատվիրատուի հետ):

Եթե այդպիսի հանձնաժողով չի ստեղծվում, ապա շահագրգիռ մարմինները, ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատուին և համալիր փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը».

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով».

թ) 14-րդ կետից հանել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերը.

ժ) 15-րդ կետից հանել «5 օրվա ընթացքում» բառերը.

ժա) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, ինչպես նաև փորձագիտական եզրակացության դիտողությունների համաձայն լրամշակված նախագծային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալը և աշխատատարությունը:

Սույն կարգի 5.1-ին կետով և 8-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված դեպքերում փորձաքննության իրականացման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ամեն մի առանձին դեպքի համար».

ժբ) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ժգ) 26-րդ կետը «իրականացնող» բառից հետո լրացնել «(երաշխավորագիր տվող)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 15
Երևան