Գլխավոր տեղեկություն
Համար
N 981-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.08.2005-23.12.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.940
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 981-Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 981-Ն որոշման


Կ Ա Ր Գ 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրեր տալու կարգը:

2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար մշակութային արժեքների սեփականատերը կամ նրա լիազորած անձը (այսուհետ` հայտատու) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):

3. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

4. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) հայտատուի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման վկայականի պատճենը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը).

բ) մշակութային արժեքի անվանումը, քանակը, արտահանման նպատակը, արտահանման երկիրը, հայտարարություն սեփականության մասին.

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝

 ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և պատճենը.

 բ) նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ:

6. Հայտատուն պետական սեփականություն համարվող պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար հայտին կցում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը:

7. Պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը հաշվառում է պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված մշակութային արժեքների հետբերման նպատակով:

9. Հայտատուի ցանկությամբ` նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակի հիման վրա, լիազոր պետական մարմինը տալիս է «Նվագարանի վկայական»` լուսանկարով, որը վավերական է, եթե լուսանկարի վրա առկա է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը:

Նվագարանի վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

10. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

11. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը և ստանում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը, մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության բնօրինակը և մշակութային արժեքի լուսանկարը՝ շրջերեսին մշակութային արժեքի տվյալների (արժեքի անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափերը (քաշը), վիճակը, պահոցից արտահանվող մշակութային արժեքների դեպքում` ծածկագիրը) վավերացմամբ:

12. Վկայագիրը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման կլոր կնիքը և պետի կամ տեղակալի ստորագրությունը:

13. Վկայագրին կցվող լուսանկարը վավերական է, եթե դրա վրա կա «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

14. Մեկ վկայագրով կարելի է արտահանել մեկ և մեկից ավելի տարբեր մշակութային արժեքներ` համաձայն հայտի:

15. Մեկից ավելի մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման դեպքում վկայագրին կցվում է մշակութային արժեքների ցուցակ՝ սույն կարգի 11-րդ կետում նշված մշակութային արժեքի տվյալներով: Ցուցակը վավերական է, եթե դրա վրա կա լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կամ տեղակալի ստորագրությունը և «Թույլատրվում է արտահանել» կամ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը:

16. Հայտատուն վկայագրի պատճենի վրա ստորագրում է՝ փաստելով վկայագիր ստանալը:

17. Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը ենթակա է մեկանգամյա օգտագործման:

Մշակութային արժեքների արտահանման դեպքում արտահանման իրավունքի վկայագիրն ուժի մեջ է մեկ տարի:

Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման դեպքում վկայագիրն ուժի մեջ է հայտատուի հայտում նշված ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:

18. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի կրկնօրինակն ստանալու համար հայտատուն դիմում է լիազորված պետական մարմին:

19. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:

20. Վկայագրի կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը: Վկայագրի վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


  

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 981-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր  N

 

Տրված է _____ _______________ 200 թ.                                               քաղ. Երևան

 

1. Քաղաքացի ___________________________________________________

(անունը, ազգանունը)

 

2. Քաղաքացիությունը ____________________ Անձնագիր N _________________

 

3. Իրավաբանական անձ _____________________________________________

                                           (անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի սերիան և համարը)

____________________________________________________________

 

4. __________________________________________________________

(լրացնել «Մշակութային արժեքի արտահանում» կամ «Մշակութային արժեքի ժամանակավոր արտահանում» բառերը)

 

5. Արտահանման տևողությունը ________________________________________

                                  (լրացվում է ժամանակավոր արտահանման դեպքում)

6. Արտահանման երկիրը _____________________________________________

 

7. Ընդունող կողմի անվանումը _________________________________________

                                            (լրացվում է ժամանակավոր արտահանման դեպքում)

8. Արտահանման նպատակը ___________________________________________

                        (լրացվում է ժամանակավոր արտահանման դեպքում)

9. Արտահանվող մշակութային արժեքների՝

 

ա) անվանումը ___________________________________________________

____________________________________________________________

բ) քանակը _____________________________________________________

գ) ընդհանուր գինը ________________________________________________

դ) ցուցակը _________________________________________ թերթից (կցվում է)

ե) լուսանկարների քանակը ______________________________ հատ (կցվում է)

 

10. Վկայագիրն ուժի մեջ է մինչև _____ __________________ 200 թ.

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ 

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________

______________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան