Գլխավոր տեղեկություն
Համար
N 1004-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.959
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1004-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի  «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգին կից NN 1 և 6 ձևերից հանել «, ՌԴ-ի ռուբլի, ԱՄՆ-ի դոլար» և «, RF Rouble, US Dollar» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում «100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը փոխարինել «50 հազ. դրամի» բառերով.

բ) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, 10-րդ կետում «100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «50 հազ. դրամ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը» բառերը փոխարինել «250 հազ. դրամը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանող  յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի աղյուսակի «Չափերի սահմանափակումը» սյունակում`

ա) «մինչև 100 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 50 հազ. դրամ» բառերով.

բ)  «մինչև 150 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 75 հազ. դրամ» բառերով.

գ) «մինչև 3000 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 1.5 մլն դրամ» բառերով.

դ) «մինչև 2000 ԱՄՆ-ի դոլար» բառերը փոխարինել «մինչև 1 մլն դրամ» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1927-Ն  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգին կից ձևում «300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 19
Երևան