Գլխավոր տեղեկություն
Համար
N 1002-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.958
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1002-Ն

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ   ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 994-Ն որոշման կատարման գործընթացի նկատմամբ հսկողության և մոնիտորինգի արդյունավետ համակարգ ձևավորելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը և հաշվետվություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն  հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ` սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվետվությունների ձևին և պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 21
Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1002-Ն որոշման

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հաշվետվության կառուցվածքը`

նախաբան. այս մասում պետք է ներկայացվեն համապատասխան ոլորտում հաշվետու տարվա ընթացքում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործման ուղղությամբ ձեռք բերված  արդյունքները (առավելագույնը` 2 էջ),

իրականացված ներդրումներ և ձեռք բերված արդյունքներ և ազդեցության գնահատական (առավելագույնը` 6 էջ), այս մասում պետք է տրվեն համապատասխան ոլորտում`

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի  իրագործման ուղղությամբ հաշվետու տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների (համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 100-Ն որոշմամբ հաստատված  Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող  2004-2006 թվականների միջոցառումների ցանկի) կատարման ընթացքը` ներկայացնելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ցուցանիշներ` համաձայն սույն հավելվածի մաս կազմող տեղեկանքի:

Նշված միջոցառումների արդյունքների գնահատականները և դրանց ազդեցությունը ինչպես ոլորտային գերակայությունների և նպատակային ցուցանիշների, այնպես էլ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդհանուր նպատակների վրա (գնահատման ցուցանիշներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1780-Ա որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշները կամ դրանց մոտարկող (փոխարինող) ցուցանիշները):

Այլ կազմակերպությունների (ոչ գերատեսչական, տեղական ինքնակառավարման, միջազգային, հասարակական) կողմից, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին միտված, ոլորտի խնդիրներին առնչվող համագործակցության իրագործված ծրագրեր և դրանց ազդեցության գնահատական:

քաղված դասեր և հետագա քայլեր. այս մասում պետք է ներկայացվեն արձանագրված ծրագրային շեղումները (եթե առկա են), դրանց պատճառները, հիմնավորումները, քաղած դասերը և հետագա զարգացումների համար առաջարկներ (առավելագույնը` 2 էջ):

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Գերա-
կայությունը

Քաղա-
քակա-
նության ուղղու-թյունը
 

Միջո-
ցառումը*

Հաշվետու տարվա արդյունքը

Հաշվետու տարվա արդյունքի մոնիտո-
րինգի գործո-
նային ցու-
ցանիշը**

Իրակա-
նացնող-
ները***

Միջոցառման ֆինան-սական արժեքը

Ֆինանսա-
վորումը (ըստ ֆինան-
սավորող կառույցների)

Ակնկալվող արդյունքի մոնիտորինգի ցուցանիշը****

Միջոցառ-
ման արդյունա-
վետության գնահա-տականը` ըստ ներքին
(համալիր և նպատա-
կային)
աուդիտի

2004 թ.

2005 թ.

2006 թ.

                       
                       
                       
                       
                       

* Ներկայացնել ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկի:
** Այդպիսի ցուցանիշներ են հանդիսանում ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1780-Ա որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների համակարգի 9-րդ հավելվածում սահմանված ցուցանիշները, հաշվետու տարվա միջոցառման գործոնային մոտարկվող/փոխարինվող ցուցանիշը (ցուցանիշները) ըստ`
Հնարավորության դեպքում առանձին հավելվածով ներկայացնել հաշվետու տարվա միջոցառման գործոնային մոտարկվող/փոխարինվող ցուցանիշի (ցուցանիշների) արժեքներն ըստ`
(I) տարածքային կտրվածքի (քաղ.Երևան/մարզեր),
(II) սեռի,
(III) տարիքային խմբերի,
(IV) գյուղական բնակավայրերի /քաղաքային բնակավայրերի կտրվածքի,
(V) բնակչության խոցելի խմբերի և այլն:
*** Նշել օժանդակող բոլոր կառույցները:
**** Նպատակային /մոտարկվող/ փոխարինվող ցուցանիշի (ցուցանիշների) արժեքները  հնարավորության դեպքում առանձին հավելվածով ներկայացնել ըստ`
(I) տարածքային կտրվածքի (քաղ.Երևան/մարզեր),
(II) սեռի,
(III) տարիքային խմբերի,
(IV) գյուղական բնակավայրերի / քաղաքային բնակավայրերի կտրվածքի,
(V) բնակչության խոցելի խմբերի և այլն:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան