Գլխավոր տեղեկություն
Համար
N 525
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1998-26.07.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998

041.0525.31.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 1998 թվականի N 525

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի N 548 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

219 3 1»:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 548 որոշման 1-ին կետը` կենտրոնական ապարատի կառուցվածքի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի

ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 525 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Ագրարային քաղաքականության և տեղեկատվության գլխավոր վարչություն (դեպարտամենտ)

 

Բարեփոխումների և սպասարկումների գլխավոր վարչություն (դեպարտամենտ)

 

Գյուղատնտեսական և վերամշակող արտադրությունների գլխավոր վարչություն (դեպարտամենտ)

 

Գիտության, կրթության և նոր տեխնոլոգիաների ներդրման գլխավոր վարչություն (դեպարտամենտ)

 

Ֆինանսահաշվարկային և տնտեսական հարցերի գլխավոր վարչություն (դեպարտամենտ)

 

Հսկիչ-աուդիտորների վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Նախարարի աշխատակազմ

 

Նախարարի խորհրդատուներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.07.1999, N 411 26.07.1999, N 525
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան