Գլխավոր տեղեկություն
Համար
N 407
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1998-04.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 1998 թվականի N 407
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կառուցվածքում «Իրավաբանական բաժին» տողից հետո լրացնել «Ընդհանուր բաժին» և «Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» տողերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան