Գլխավոր տեղեկություն
Համար
N 107
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1998 թվականի N 107

քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև բյուջետային հիմնարկների հաշվարկային ցուցանիշների փաստագրումն իրականացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1998 թվականի պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող (բացառությամբ կապիտալ ծախսերի) վերաբերյալ հետևյալ տվյալները` բյուջետային դասակարգման խմբերին և ենթախմբերին համապատասխան`

ա) բյուջետային հիմնարկի (ձեռնարկության, կազմակերպության) գտնվելու վայրը (մարզ, համայնք).

բ) աշխատողների հաստիքների ընդհանուր թիվը և փաստացի աշխատողների թիվը, իսկ կրթական համակարգում` նաև ուսուցչական դրույքների թիվը` ըստ ուսումնական պլանի, և ուսուցիչների փաստացի թիվը.

գ) պետական պատվերով սովորողների և ուսանողների փաստացի թիվը` 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.

դ) 1997 թվականի բյուջետային տարում գործուղումների և ծառայողական ուղևորությունների թիվը` հանրապետության ներսում և հանրապետությունից դուրս, այդ թվում` ԱՊՀ անդամ պետություններ.

ե) կապի միջոցների թիվն ըստ կապի առանձին տեսակների, և 1997 թվականի կապի ծառայությունների, այդ թվում` միջքաղաքային ու միջազգային խոսակցությունների համար վճարի գումարը.

զ) բյուջետային հիմնարկի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների թիվն ըստ տեսակների, ինչպես նաև փաստացի օգտագործվող մեքենաների թիվը և 1997 թվականի տրանսպորտային ծառայությունների փաստացի ծախսերի գումարը.

է) շենքերի տաքացվող մակերեսները, ինչպես նաև տաքացման եղանակները (վառարան, կենտրոնացված ջեռուցում և այլն).

ը) շենքերի լուսավորվող մակերեսները, հիմնարկի հաշվեկշռում գտնվող և փաստացի օգտագործվող էլեկտրական սարքավորումների թիվը և հզորությունը, ինչպես նաև 1997 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի փաստացի չափաքանակը.

թ) օգտագործվող ջրի քանակը, ինչպես նաև 1997 թվականին ջրմուղ-կոյուղուց օգտվելու համար փաստացի վճարի գումարը.

ժ) աղբի տեղափոխման համար վճարի գումարը` կցված պայմանագրերին համապատասխան.

ժա) տեղեկություններ վարձակալած տարածքների վերաբերյալ` ներկայացնելով կնքված պայմանագրերի պատճենները.

ժբ) շենքերի և շինությունների ծավալը` 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ, և վերջին անգամ կատարված նորոգման տարեթիվն ու աշխատանքի ծավալը` արժեքային արտահայտությամբ.

ժգ) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը և դրանց մաշվածության գումարը` 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ` առանձնացնելով շենքերի և շինությունների մասը (նշելով վերջին գույքագրման ժամկետը):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում նշված տեղեկություններն ստանալու նպատակով հաստատել համապատասխան աղյուսակային ձևեր:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան