Գլխավոր տեղեկություն
Համար
N 848-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.07.2005-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.24
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2005 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 848-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11  հավելվածների.

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 50.7 հեկտարը, այդ թվում` 0.43 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 13.64 հեկտար հատուկ պահպանվող տարածքների, 35.13 հեկտար անտառային, 1.5 հեկտար ջրային հողեր, ընդգրկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 848-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 11 
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 848-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արզական համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից` 14 կմ է:

Համայնքն արևմուտքից, հյուսիսից և արևելքից` «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, արևելքից` «Բ»-«Գ» հատվածով` Բջնի համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ալափարս համայնքին, հարավից` «Դ»-«Ե» հատվածով` Կարենիս համայնքին, արևմուտքից` «Ե»-«Զ» հատվածով` Քարաշամբ համայնքին, «Զ»-«Ա» հատվածով` Թեղենիք համայնքին:

ԱՐԶԱԿԱՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Արզական, Թեղենիք համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է թիվ 1-2 կետերով, թեքվում է դեպի հյուսիս, անցնում 689.18 մ, հասնում թիվ 3 կետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 4 կետով` 454.17 մ, հասնում թիվ 5 կետին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 6-10 կետերով` 2458.37 մ, հասնում 2450.3 մ նիշ ունեցող «ՈՒզուն» լեռան գագաթին գտնվող թիվ 11 կետին, ապա թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 12-14 կետերով` 1307.42 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 15 կետին, որից թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 16-17 կետերով` 841.79 մ, հասնում թիվ 18 կետին: Թիվ 18 կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անտառով անցնում թիվ 19-29 կետերով` 1706.75 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 30 կետին, որից թեքվում է արևմուտք, առվով անցնում թիվ 31-35 կետերով` 526.58 մ, հասնում թիվ 36 կետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 200.53 մ, ապա հյուսիս-արևելք` 195.4 մ, հասնում թիվ 37 կետին, որից թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 38-39 կետերով` 377.61 մ, հասնում թիվ 40 կետին: Թիվ 40 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս, անցնում թիվ 41-47 կետերով` 1202.58 մ, հասնում Արզական-Աղվերան ավտոճանապարհի եզրին գտնվող թիվ 48 կետին, որից թեքվում է հյուսիս-արևելք, ապա դեպի արևելք, անցնում թիվ 49-50 կետերով` 1218.0 մ, հասնում թիվ 51 կետին, որտեղից թեքվում հարավ, դաշտային ճանապարհով անցնում թիվ 52-60 կետերով` 1034.62 մ` հատելով «Լորուդա» գետը, հասնում թիվ 61 կետին: Թիվ 61 կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում 214.93 մ, հասնում առվի ափին գտնվող թիվ 62 կետը, ապա թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 432.47 մ, հասնում թիվ 63 կետին, որից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 64-70 կետերով` 2611.33 մ, հասնում թիվ 71 կետին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնում թիվ 72 կետով` 923.38 մ, հասնում թիվ 73 կետին, այստեղից թեքվում է հարավ, ապա հարավ-արևելք, անցնում թիվ 74-75 կետերով` 896.78 մ, հասնում «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Բջնի, Արզական համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման կետ:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 19063.45 մ է:


ԱՐԶԱԿԱՆ-ԲՋՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Բջնի, Արզական համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, թիվ 1 կետով անցնում 1124.93 մ, հասնում առվի ափին գտնվող թիվ 2 կետին, որից թեքվում է հարավ-արևելք, առվով անցնում թիվ 3-8 կետերով` 1237.24 մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող «Գ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արզական, Բջնի և Ալափարս համայնքների տարածքների բաժանման կետ:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2362.17 մ է:


ԱՐԶԱԿԱՆ-ԱԼԱՓԱՐՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Արզական, Բջնի և Ալափարս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից, որը գտնվում է Հրազդան գետի ափին, սահմանագիծը գետով անցնում է հարավ-արևմուտք` թիվ 1-8 կետերով` 1361.28 մ, հասնում թիվ 9 կետին, որից շարունակվում է նույն ուղղությամբ, առվով անցնելով թիվ 10-12 կետերով` 1431.66 մ, հասնում է թիվ 13 կետին, ապա շարունակվում է նույն ուղղությամբ, անցնում թիվ 14-15 կետերով` 874.79 մ, հասնում թիվ 16 կետին: Թիվ 16 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 632.65 մ, հասնում թիվ 17 կետին, որից թեքվում է դեպի հարավ-արևմուտք, դաշտային ճանապարհով անցնում թիվ 18-25 կետերով` 1859.91 մ, հասնում առվի ափին գտնվող «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արզական, Ալափարս և Կարենիս համայնքների տարածքների բաժանման կետ:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6160.29 մ է:


ԱՐԶԱԿԱՆ-ԿԱՐԵՆԻՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Արզական, Ալափարս և Կարենիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից, որը գտնվում է առվի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, առվով անցնում թիվ 1-7 կետերով` 1134.16 մ, հասնում Արզական, Կարենիս և Քարաշամբ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին, որը գտնվում է Հրազդան գետի ափին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1134.16 մ է:


ԱՐԶԱԿԱՆ-ՔԱՐԱՇԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Արզական, Քարաշամբ և Թեղենիք համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից, որը գտնվում է Հրազդան գետի հունում, սահմանագիծը գետի հոսանքով անցնում է թիվ 1-33 կետերով` 4068.81 մ, հասնում «Ե» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արզական, Կարենիս և Քարաշամբ համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4068.81 մ է:


ԱՐԶԱԿԱՆ-ԹԵՂԵՆԻՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Արզական, Թեղենիք համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 1-31 կետերով` 2858.13 մ, անցնելով 1880.6 մ նիշ ունեցող բլրի գագաթով և հատելով դաշտային ճանապարհներ, հասնում թիվ 4 կետին, որից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում թիվ 5-9 կետերով` 2108.92 մ, հասնում Հրազդան գետի ափին գտնվող թիվ 10 կետին, ապա թեքվում է հարավ-արևմուտք, Հրազդան գետով անցնելով թիվ 11-16 կետերով` 1600.28 մ, հասնում «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Արզական, Քարաշամբ և Թեղենիք համայնքների տարածքների բաժանման կետ:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6567.33 մ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2009, N 1418-Ն 24.12.2009, N 848-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան