Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 832-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1359.57 հեկտար հողամասերից 1355.65 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1312.7 հեկտար, բնակավայրերի հողերի` 23.83 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 11.7 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.14 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.91 հեկտար, ջրային հողերի` 5.38 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Նորաշենի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1355.65 հեկտար հողերից 25.78 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

 բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 3.92 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Նորաշենի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հունիսի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Նորաշեն համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում: Հեռավորությունը մարզկենտրոն ք. Աշտարակից` 73 կմ է:

Համայնքը հյուսիսից` «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևելքից` «Բ»-«Գ» հատվածով Բերքառատ համայնքին, հարավ-արևելքից` «Գ»-«Դ» հատվածով` Գեղադիր համայնքին, հարավից` «Դ»-«Ե» հատվածով` Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքին, արևմուտքից` «Ե-«Ա» հատվածով` Շիրակի մարզի Արևշատ համայնքին:


ՆՈՐԱՇԵՆ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Նորաշեն, Շիրակի մարզի Արևշատ համայնքների, Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը, թեքվելով հյուսիս-արևելք, լանջով բարձրանում է 450.7 մ, հասնում թիվ 1 կետին, այստեղից շարունակվում է շարժվել հյուսիս-արևելք, անցնում 607.6 մ` մինչև թիվ 2 կետը, որը գտնվում է լճակի ափին: Շարժվելով հյուսիս-արևելք` լանջով բարձրանում է 493.2 մ` մինչև թիվ 3 կետը, ապա շարունակվում է նույն ուղղությամբ 320.0 մ, հասնում է թիվ 4 կետին, որը գտնվում է բարձունքի գագաթին, որտեղից շարժվելով նույն ուղղությամբ, լանջով իջնում է 345.5 մ` մինչև թիվ 5 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին: Այստեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, իջնում է 437.9 մ, հասնում թիվ 6 կետին: Շարունակվելով նույն ուղղությամբ` իջնում է 1206.0 մ, հասնում «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Նորաշեն, Բերքառատ համայնքների և Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման կետ:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3860.9 մ է:

 

ՆՈՐԱՇԵՆ-ԲԵՐՔԱՌԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Նորաշեն, Բերքառատ համայնքների և Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հորիզոնականով անցնում 923.9 մ, անցնելով թիվ 1, 2 կետերով և հատելով դաշտային ճանապարհներ, հասնում թիվ 3 կետին, որից շարժվելով նույն ուղղությամբ, լանջով իջնում 1991.8 մ, անցնելով թիվ 4-7 կետերով, հասնում թիվ 8 կետը, ապա նորից է թեքվում դեպի հարավ-արևմուտք, լանջով իջնում 328.3 մ, հասնում թիվ 9 կետը և շարունակվելով 517.8 մ, հասնում է Նորաշեն, Բերքառատ և Գեղադիր համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3761.8 մ է:

 

ՆՈՐԱՇԵՆ-ԳԵՂԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Նորաշեն, Գեղադիր և Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից, որը գտնվում է Գյոզալդարա գետակի ձախ ափին, սահմանագիծը թեքվում է հյուսիս, բարձրանում 335.4 մ` մինչև թիվ 1 կետը, որը գտնվում է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի աջ եզրին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով թիվ 2 կետով` 776.3 մ, հասնում թիվ 3 կետին, ապա շարունակվում է լանջով բարձրանալ հյուսիս-արևելք, անցնելով թիվ 4, 5, 6, 7 կետերով` 1977.4 մ, հասնում թիվ 8 կետը, որից թեքվում է հարավ-արևելք, լանջին զուգահեռ անցնում 374.4 մ, հասնում թիվ 9 կետին, ապա շարժվելով նույն ուղղությամբ, լանջով իջնում է 364.8 մ, հասնում Նորաշեն, Բերքառատ և Գեղադիր համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3828.3 մ է:

ՆՈՐԱՇԵՆ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Նորաշեն, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Արևշատ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից, որը գտնվում է Գյոզալդարա գետակի հունի աջ ափին, սահմանագիծը, գետակի հունով անցնելով թիվ 1 կետով` 597.6 մ, հասնում է թիվ 2 կետը, որը գտնվում է գետակի ձախ ափին, որից թեքվում է հարավ, դուրս գալիս` ձորից, բարձրանում 96.6 մ, հասնում թիվ 3 կետին, ապա թեքվում հարավ-արևելք, անցնում 55.0 մ, հասնում թիվ 4 կետը, նորից թեքվում հարավ, անցնելով թիվ 5 կետով` 155.0 մ, հասնում թիվ 6 կետին, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնում 37.9 մ, հասնում թիվ 7 կետին, ապա թեքվում է հարավ, բարձրանում 168.3 մ մինչև թիվ 8 կետը, որը գտնվում է հողաթմբի վրա: Թիվ 8 կետից սահմանագիծը թեքվում է արևելք, հողաթմբի վրայով և ոռոգման առվի եզրով անցնելով թիվ 9, 10 կետերով` 540.5 մ, հասնում թիվ 11 կետին, որը գտնվում է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի աջ եզրին, ապա թեքվում է հյուսիս-արևելք, ավտոճանապարհի աջ եզրով շարժվում 69.5 մ, հասնում թիվ 12 կետին: Այստեղից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք հատում և հասնում է Գյոզալդարա գետակը և հունով բարձրանում 1936.4 մ, հասնում «Դ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Նորաշեն, Գեղադիր և Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքների տարածքների բաժանման կետ:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3656.8 մ է:

ՆՈՐԱՇԵՆ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Նորաշեն, Շիրակի մարզի Արևշատ համայնքների և Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, լանջով իջնում 826.2 մ` մինչև թիվ 1 կետը, որը համընկնում է 2217.5 մ նիշ ունեցող բարձունքի հետ, ապա շարունակելով նույն ուղղությամբ, անցնելով թիվ 2-11 կետերով` 2084.0 մ, հասնում է թիվ 12 կետին, որը գտնվում է ձորակի և դաշտային ճանապարհի հատման տեղում, որից շարժվելով նույն ուղղությամբ, անցնում է 236.1 մ` մինչև թիվ 13 կետը, ապա շարունակվում է նույն ուղղությամբ` անցնելով թիվ 13 կետով` 438.7 մ, հատելով դաշտային ճանապարհը, իջնում է Գյոզալդարա գետակով, հասնում Նորաշեն, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Արևշատ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետը:

 «Ե»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5503.9 մ է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 832-Ն որոշման

 

Ձև 22

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան