Գլխավոր տեղեկություն
Համար
N 889-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2005-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.05/49.1 Հոդ.949.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 889-Ն  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 991.36 հեկտար հողամասերից 970.95 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 944.76 հեկտար, բնակավայրերի հողերի` 13.72 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 8.87 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.0004 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.51 հեկտար, ջրային հողերի` 0.09 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Արեգունու գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 970.95 հեկտար հողերից 27.3 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 20.41 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունու գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 30
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Արեգունի համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում։

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Գավառից 75.0 կմ է։

Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հարավ-արևելքից, «Բ»-«Գ» հատվածով՝ Գեղամասար համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից, «Գ»-«Դ» հատվածով՝ Սևան ազգային պարկին հյուսիս-արևմուտքից, «Դ»-«Ա» հատվածով՝ Դարանակ համայնքին։


 

ԱՐԵԳՈՒՆԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

Արեգունի, Դարանակ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման, «Ա» հանգուցային կետից սահմանագիծը ձորով անցնելով դեպի արևելք թիվ 1, 2 կետերով 883.02 մ, հասնում է թիվ 3 կետին, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 4 կետով 944.0 մ, հասնում է թիվ 5 կետին, թեքվում է արևմուտք, անցնելով թիվ 4 կետով 944.76 մ, հասնում է թիվ.7 կետը, կտրուկ թեքվում է հարավ անցնելով թիվ 8-15 կետերով 3871.51 մ, հասնում թիվ 16 կետին, ապա թեքվում է հարավ անցնում 465.41 մ, հասնում է Արեգունի, Գեղամասար ճանապարհի եզրի թիվ17 կետը, որից հետո ճանապարհով թեքվում է արևելք անցնում թիվ 19 կետով 1519.08 մ հասնում է Արեգունի, Գեղամասար համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային կետին։

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 8627.78 մ է։


 

ԱՐԵԳՈՒՆԻ-ԳԵՂԱՄԱՍԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

Արեգունի, Գեղամասար համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք ձորով իջնում, հատում դաշտային ճանապարհը, և անցնելով թիվ 1-10 կետերով, հասնում է Արեգունի, Գեղամասար համայնքների և Սևան ազգային պարկի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին, որը գտնվում է լճի ափից 200 մ հեռավորության վրա։

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը՝ 2910.37 մ է։


 

ԱՐԵԳՈՒՆԻ-ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

Դարանակ, Արեգունի համայնքների և Սևան ազգային պարկի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծը ձգվում է դեպի հարավ-արևելք և անցնելով թիվ 1-15 կետերով հասնում է Արեգունի, Գեղամասար համայնքների և Սևան ազգային պարկի տարածքների բաժանման«Գ» հանգուցային  կետին։

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը   5773.48 մ է։


 

ԱՐԵԳՈՒՆԻ-ԴԱՐԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

Արեգունի, Դարանակ համայնքների և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ, ձորով իջնում է մինչև դաշտային ճանապարհի հետ հատվելը, նույն ուղղությամբ անցնելով թիվ 1 կետով 792.2 մ, հասնում է թիվ 2 կետը, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք 299.7 մ, հասնում է ձորի թիվ 3 կետին։ Թիվ 3 կետից սահմանագիծը ձորով անցնելով թիվ 4-9 կետերով հասնում է Արեգունի, Դարանակ համայնքների և Սևան ազգային պարկի տարածքների բաժանման հանգուցային կետին;

«Դ»-«Ա» սահմանագծի երկարությունը 3789.21 մ Է։

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

էջ  1,  2

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 889-Ն որոշման

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՈՒՆՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ` ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան