Գլխավոր տեղեկություն
Համար
N 793-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/46.1 Հոդ.905.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 793-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 292.57 հեկտար հողամասերից 274.18 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 200.88 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 46.48 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 16.13 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.11 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 7.16 հեկտար, ջրային հողերի՝ 3.41 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ոսկեվազի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 274.18 հեկտար հողերից 96.1 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 18.39 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Ոսկեվազի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ոսկեվազ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Աշտարակից 8 կմ է:

Համայնքը հյուսիս «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Փարպի համայնքին, արևելքից` «Բ»-«Գ» հատվածով` Օշական համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Արմավիրի մարզի Այգեշատ համայնքին, հարավից` «Դ»-«Ե» հատվածով` Արմավիրի մարզի Ամբերդ համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով սահմանակից է Ոսկեհատ համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով` Ագարակ համայնքին:

 

ՈՍԿԵՎԱԶ-ՓԱՐՊԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Ոսկեվազ, Ագարակ և Փարպի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը անցնում է արևելք 153.05 մ հասնում թիվ 1 կետին, որտեղից թեքվելով հարավ-արևելք, անցնում է 92.25 մ հասնում թիվ 2 կետին, այնուհետև թիվ 2 կետից սահմանագիծը անցնելով թիվ 3 կետով 288.57 մ ջրանցքով միանում Ոսկեվազ, Փարպի և Օշական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 533.87 մ է:

 

ՈՍԿԵՎԱԶ-ՕՇԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ոսկեվազ, Օշական, Փարպի համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է «Շահվերդ» գետով հասնում է Ոսկեվազ, Օշական և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6613.7 մ է:

 

ՈՍԿԵՎԱԶ-ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՇԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Ոսկեվազ, Օշական և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է «Շահվերդ» գետով` 746.41 մ, հասնում Ոսկեվազ, Արմավիրի մարզի Այգեշատ և Ամբերդ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 746.41 մ է:

 

ՈՍԿԵՎԱԶ-ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՄԲԵՐԴ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Ոսկեվազ, Ոսկեհատ և Արմավիրի մարզի Ամբերդ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է «Շահվերդ» գետով հասնում Ոսկեվազ, Արմավիրի մարզի Այգեշատ և Ամբերդ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 101.57 մ է:

 

ՈՍԿԵՎԱԶ-ՈՍԿԵՀԱՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Ոսկեվազ, Ագարակ և Ոսկեհատ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է «Շահվերդ» գետով` 3935.72 մ հասնում Ոսկեվազ, Ոսկեհատ և Արմավիրի մարզի Ամբերդ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3935.72 մ է:

 

ՈՍԿԵՎԱԶ-ԱԳԱՐԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Ա»

 

Ոսկեվազ, Փարպի և Ագարակ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից, սահմանագիծը անցնում է հարավ, ապա հարավ-արևմուտք Փարպի-Փաթրինջի ջրանցքով մինչև Ոսկեվազ-Ագարակ մարզային ճանապարհը, ապա անցնում է արևմուտք միանում Ոսկեվազ, Ագարակ և Ոսկեհատ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Զ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2145.3 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման
էջ 1,  2,  3


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման
էջ 1,  2,  3,  4,  5


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 793-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան