Գլխավոր տեղեկություն
Համար
N 517
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.1997-06.04.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.04.1999

041.0517.07.11.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 1997 թվականի N 517
քաղ. Երևան

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 303 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի N 303 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 441 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 7-ի N 517 որոշմամբ

 

 


 

Կ Ա Զ Մ

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Բեգլարյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Լ. Գալստյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ի. Գրիգորյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ժ. Խառատյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կ. Արեյան -  Երևանի քաղաքապետի տեղակալ
Պ. Մակեյան - Շիրակի մարզպետի տեղակալ
Ս. Այվազյան - Լոռու մարզպետի տեղակալ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ
Ս. Ղարախանյան - ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
Ե. Պետրոսյան -

«Մոլորակ» բարեգործական միության խորհրդի անդամ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.1999, N 202 06.04.1999, N 517
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան