Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.07.2005-20.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

 

 

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 827-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն  NN1, 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1644.38 հեկտար հողամասերից 1342.55 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1319.49 հեկտար, բնակավայրերի հողերի` 14.01 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 3.73 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.08 հեկտար հատուկ պահպանվող տարածքների` 4.78 հեկտար, ջրային հողերի` 0.46 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Փամբակի գյուղական համայնքին` համաձայն  NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1342.55 հեկտար հողերից 29.72 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 301.83 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն  N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Փամբակի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Փամբակի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հունիսի 27
Երևան

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 827-Ն որոշման

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Փամբակ համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Գավառից 95 կմ է:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Դարանակ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Սևան ազգային պարկին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Ծափաթաղ համայնքին:

 

ՓԱՄԲԱԿ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Փամբակ, Ծափաթաղ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը բարձրանում է դեպի արևելք, անցնելով 385.44 մ, հասնում թիվ 1 եռանկյունաչափական կետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, հատում Փամբակ գետը, անցնում թիվ 2-6 կետերով 3715.63 մ և միանում Դարանակ, Փամբակ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 4101.07 մ է:

                                                      ՓԱՄԲԱԿ-ԴԱՐԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Դարանակ, Փամբակ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, 421.56 մ հասնում թիվ 1 կետին, որից հետո թեքվում է հարավ-արևմուտք, անցնելով թիվ 2 կետով 765.53 մ, հատելով դաշտային ճանապարհը, միանում է թիվ 3 կետին: Թիվ 3 կետից սահմանագիծը թեքվում է արևմուտք, անցնելով 217.19 մ, հասնում է 2455.3 մ նիշ ունեցող թիվ 4 կետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, իջնում է ձորը, հատում Դարանակ-Փամբակ ճանապարհը անցնելով թիվ 5-9 կետերով 2014.16 մ, միանում Փամբակ, Դարանակ համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3418.34 մ է:


                    ՓԱՄԲԱԿ-«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Փամբակ, Ծափաթաղ համայնքների և Սևան ազգային պարկի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն ավտոճանապարհով անցնելով թիվ 1-7 կետերով հասնում է Փամբակ, Դարանակ համայնքների և Սևան ազգային պարկի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 5368.98 մ է:


ՓԱՄԲԱԿ-ԾԱՓԱԹԱՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Փամբակ, Ծափաթաղ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, հատելով ձորերը և դաշտային ճանապարհները, անցնելով թիվ 1-6 կետերով 2784.22 մ, հասնում թիվ 6 կետին, այդտեղից թեքվում է հարավ, անցնում 402.62 մ, հասնում է թիվ 7 կետը, ապա թեքվում է արևմուտք, անցնելով 354.74 մ միանում է թիվ 8 կետին: Թիվ 8 կետից սահմանագիծը թեքվելով նորից դեպի հարավ և անցնում 220.71 մ, հասնում է թիվ 9 կետին, այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, և հասնում թիվ 10, 11 կետերով 616.65 մ, հասնում է Վարդենիս-Երևան ճանապարհի եզրին գտնվող Փամբակ, Ծափաթաղ համայնքների և «Սևան» ազգային պարկի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-«Ա» սահմանագծի երկարությունը 4378.94 մ է:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 827-Ն որոշման

Էջ  1,  2,  3

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 827-Ն որոշման

Էջ  1,  2,  3

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 827-Ն որոշման

Էջ  1,  2,  3

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2010, N 1359-Ն 20.11.2010, N 827-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան