«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 738-Ն
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 15.1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «08. Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների 2005 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 16 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | |||
Ծրագրով նախատեսված աշխատանքների` | ||||
նկարագիրը |
ընդհանուր արժեքը, ներառյալ ԱԱՀ (հազ. դրամ) |
առաջին |
ինն ամիս |
տարի |
1. Ջրային ռեսուրսների դասակարգման և գնահատման աշխատանքների իրականացումը |
4861.0 |
4861.0 |
4861.0 |
4861.0 |
2. Ազգային ջրային պաշարի մեծության (ընդհանուր և ըստ գետավազանների) սահմանումը |
6118.0 |
6118.0 |
6118.0 |
6118.0 |
3. Ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանն ուղղված միջոցառումների մշակումը |
838.0 |
838.0 |
838.0 |
838.0 |
4. Ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագրի մշակումը |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
5. Ջրային համակարգերի դասակարգումը |
3038.0 |
3038.0 |
3038.0 |
3038.0 |
6. Պետական և պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշների և ցանկի սահմանումը |
838.0 |
838.0 |
838.0 |
838.0 |
7. Ջրօգտագործման դասակարգումն ըստ ոլորտների |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
8. Ջրօգտագործման ազդեցության գնահատումը ջրային ռեսուրսների բաշխման վրա |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
9. Գյուղատնտեսության կարիքների համար ջրի պահանջարկի գնահատումը |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
10. Խմելու ջրի և կենցաղային կարիքների համար ջրի պահանջարկի գնահատումը |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
11. Հիդրոէներգետիկայի, ռեկրեացիայի և այլ կարիքների համար ջրի պահանջարկի գնահատումը |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
12. Ջրի պահանջարկի գերակայությունների գնահատումը |
230.0 |
230.0 |
230.0 |
230.0 |
13. Ջրային ռեսուրսների առաջարկի ռազմավարության (ամբարում, բաշխում, օգտագործում) մշակումը |
1823.0 |
1823.0 |
1823.0 |
1823.0 |
14. Ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանը և արդիական տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված միջոցառումների տեխնիկական առաջադրանքների մշակումը |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
15. Ջրերի ստանդարտների մշակման տեխնիկական առաջադրանքի և ժամանակացույցի կազմումը |
230.0 |
230.0 |
230.0 |
230.0 |
16. Ջրի ազգային ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրության և դրանց համակարգման մշակումը |
417.0 |
417.0 |
417.0 |
417.0 |
17. Ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները |
838.0 |
838.0 |
838.0 |
838.0 |
18. Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկի կազմումը, ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների կազմման տեխնիկական առաջադրանքների մշակումը: Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքների, և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների տեխնիկական առաջադրանքի մշակումը |
611.0 |
611.0 |
611.0 |
611.0 |
19. Ջրավազանային կառավարման պլանների կազմման տեխնիկական առաջադրանքի և ժամանակացույցի մշակումը |
419.0 |
419.0 |
419.0 |
419.0 |
20. Ջրի ազգային ծրագրով նախատեսվող միջոցառումների նկարագրի, ծավալների և իրականացման ժամանակացույցի կազմումը: Միջոցառումների իրականացման առաջնայնությունների որոշումը |
838.0 |
838.0 |
838.0 |
838.0 |
21. Ջրային օրենսգրքի կիրարկումն ապահովող իրավական և նորմատիվ ակտերի ընդունման, կատարման ու դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը |
628.0 |
628.0 |
628.0 |
628.0 |
22. Ջրի ազգային ծրագրի իրականացման համար լրացուցիչ և անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, հասարակության ծանուցումը |
140.0 |
140.0 |
140.0 |
140.0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
24800,0 |
24800,0 |
24800,0 |
24800,0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|