Գլխավոր տեղեկություն
Համար
N 738-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.831
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1  հունիսի 2005 թվականի N 738-Ն

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 15.1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «08. Ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների 2005 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 16
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 738-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Աշխատանքի  հիմնական  ցուցանիշները

2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը  (հազ. դրամ)

 

Ծրագրով  նախատեսված աշխատանքների`

նկարագիրը

ընդհանուր  արժեքը,  ներառյալ ԱԱՀ  (հազ. դրամ)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

1. Ջրային ռեսուրսների դասակարգման և գնահատման աշխատանքների իրականացումը

4861.0

4861.0

4861.0

4861.0

2. Ազգային ջրային պաշարի մեծության (ընդհանուր և ըստ գետավազանների) սահմանումը

6118.0

6118.0

6118.0

6118.0

3. Ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանն ուղղված միջոցառումների մշակումը

838.0

838.0

838.0

838.0

4. Ջրային ռեսուրսների կառավարման  արդիականացման միջոցառումների նկարագրի մշակումը

419.0

419.0

419.0

419.0

5. Ջրային համակարգերի դասակարգումը

3038.0

3038.0

3038.0

3038.0

6. Պետական և պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշների և ցանկի սահմանումը

838.0

838.0

838.0

838.0

7. Ջրօգտագործման դասակարգումն ըստ ոլորտների

419.0

419.0

419.0

419.0

8. Ջրօգտագործման ազդեցության գնահատումը ջրային ռեսուրսների բաշխման վրա

419.0

419.0

419.0

419.0

9. Գյուղատնտեսության կարիքների համար ջրի պահանջարկի գնահատումը

419.0

419.0

419.0

419.0

10. Խմելու ջրի և կենցաղային կարիքների համար ջրի պահանջարկի գնահատումը

419.0

419.0

419.0

419.0

11. Հիդրոէներգետիկայի, ռեկրեացիայի և այլ կարիքների համար ջրի պահանջարկի գնահատումը

419.0

419.0

419.0

419.0

12. Ջրի պահանջարկի  գերակայությունների գնահատումը

230.0

230.0

230.0

230.0

13. Ջրային ռեսուրսների առաջարկի ռազմավարության (ամբարում, բաշխում, օգտագործում) մշակումը

1823.0

1823.0

1823.0

1823.0

14. Ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման  և աղտոտման կանխարգելմանը և արդիական տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված միջոցառումների տեխնիկական առաջադրանքների մշակումը

419.0

419.0

419.0

419.0

15. Ջրերի ստանդարտների մշակման տեխնիկական առաջադրանքի և ժամանակացույցի կազմումը

230.0

230.0

230.0

230.0

16. Ջրի ազգային ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրության և դրանց համակարգման մշակումը

417.0

417.0

417.0

417.0

17. Ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները և ֆինանսավորման առաջարկվող  աղբյուրները

838.0

838.0

838.0

838.0

18. Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկի կազմումը, ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների կազմման տեխնիկական առաջադրանքների մշակումը: Կենսական նշանակության ջրհավաք ավազանների  և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքների, և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների տեխնիկական առաջադրանքի մշակումը

611.0

611.0

611.0

611.0

19. Ջրավազանային կառավարման պլանների կազմման տեխնիկական առաջադրանքի և ժամանակացույցի մշակումը

419.0

419.0

419.0

419.0

20. Ջրի ազգային ծրագրով նախատեսվող միջոցառումների նկարագրի, ծավալների և իրականացման ժամանակացույցի կազմումը: Միջոցառումների իրականացման առաջնայնությունների որոշումը

838.0

838.0

838.0

838.0

21.  Ջրային օրենսգրքի կիրարկումն ապահովող իրավական և նորմատիվ ակտերի ընդունման, կատարման ու դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը

628.0

628.0

628.0

628.0

22. Ջրի ազգային ծրագրի իրականացման համար լրացուցիչ և անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, հասարակության ծանուցումը

140.0

140.0

140.0

140.0

ԸՆԴԱՄԵՆԸ

24800,0

24800,0

24800,0

24800,0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան